HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Մարտունու շրջվարչակազմի նորանշանակ ղեկավարին

Արցախի Հանրապետության կառավարության' հունիսի 3-ի որոշմամբ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից' իր դիմումի համաձայն: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղարդագրության համաձայն` կառավարության մեկ այլ որոշմամբ' Մարտունու շրջվարչակազմի նոր ղեկավար է նշանակվել Կարեն Թովմասյանը:
Այսօր վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին: Նա ընդգծել է Կարեն Թովմասյանի փորձառությունն ու բանիմացությունը և հավաստիացրել, որ կառավարությունը հնարավորինս աջակցելու է վարչակազմին' համատեղ ջանքերով լուծելու շրջանի առջև ծառացած հիմնախնդիրները:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նելսոն Սողոմոնյանին' շուրջ 4 տարվա աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրա առողջական վիճակը թույլատրելու է այսուհետ ևս աջակցել շրջանի զարգացման գործին: Հրաժեշտի խոսքում Ն. Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարությանը, շրջվարչակազմի աշխատակիցներին և համայնքապետերին' վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Մարտունու շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Թովմասյանը, պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնելով ներկաներին' վստահեցրել է, որ իր աշխատանքով արդարացնելու է իշխանությունների և շրջանի բնակչության սպասելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter