ԴԱՀԿ աշխատակիցը կասկածվում է կեղծ փաստաթղթով գործարք կատարելու մեջ
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողը, դրսևորելով անփույթ վերաբերմունք իր ծառայության նկատմամբ և ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, Յուրի Մ.-ից տեղեկացված լինելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից լրացված կատարողական թերթի կրկնակի նմուշի կեղծված լինելու մասին, հարուցել է կատարողական վարույթ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:
Պաշտոնյայի այս գործողության հետևանքով, համաձայն ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության Յուրի Մ.-ի շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս՝ խախտվել է նրա գույքի նկատմամբ սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել