
Հայաստանի պատվիրակությունը Ֆրանսիայում կմասնակցի թվային համալսարանների զարգացմանը նվիրված հանդիպմանը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարությունը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Այցի ընթացքում նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել