HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Կարապետի ներկայացրած դիմումը:Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Վարդան Հարությունյան ավազանի անունով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայությունը: 

Մեկնաբանություններ (21)

Brother Անտունի
Սրբության ճանապարհդ բացվեց, եղբայր ջա~ն: Բարի գալուստ քարկոծված ու խաչված միաբաններիս շարքը: Քեզ շատ կարոտել էինք, որովհետև քո նման բարի ու ազնիվ անձնավորությունը, ոչինչ չուներ անելու լեշակեր ագռավների ու ինքնասիրությունը կորցրած բորենիների միջավայրում: Թող իրենք մնան խավարամտության մեջ, շարունակեն պաշտել սիրած կաթողիկոսի կապայի փեշերը ու վախենան նրա ստվերից: Դու ազատվեցիր ու հիմա ավելի լավ հոգևիճակ ես ունենալու, քան մեր միլիոնատեր Ապարանցու քմահաճույքները կատարող պնակալեզները: Աստված քեզ հետ է...
Հայորդի
Brother Անտունի ջան, ես քո քաղցր հոգուն մատաղ, թեև քեզ չեմ ճանաչում, բայց ինչ գեղեցիկ ու կատարյալ ես ձևակերպել: Այո, Հոգեշնորհ Հայր Կարապետ Վարդապետ Հարությունյանը շատ ազնիվ, մեծահոգի, խորը հավատացյալ ու գիտակից հայորդի է: Իրեն անձամբ շատ լավ ճանաչում եմ: Սրբության ճանապարհդ բացվեց, եղբայր ջա~ն, բարի Աստված քեզ և մեզ հետ է: Այո, բարի գալուստ քարկոծված ու խաչված միաբաններիս շարքը:
Gugarq
Հարգելի «ասեղ» չգիտեմ ում թելն ես թելում՝ չհասկանալով կամ ստիպողաբար։ Թողում եմ քո խղճին։ ՏԵՐ ՀՒՍՈՒՍ ՔՐՒՍՏՈՍՆ ասում է . «Զգո՛ւշ կացեք փարիսեցիների և սադուկեցիների խմորից» , այսինքն՝ փարիսեցիների և սադուկեցիների վարդապետությունից ։ ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏԸ ազնիվ, մեծահոգի,երկայնամիտ, բարի, հեզ,խոնարհ, սիրով և այլ առաքինություններով լի Վարդապետ է ։ Իսկ «կարգալույծ» անողները թող իմանան, որ այս ճղճիմ արարքով էլ ավելի վարկաբեկեցին իրենք իրենց ու որ ավելի ցավալին է, նաև ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ հեղինակությունը։ Աբսուրդը հասնում է այն աստիճան, որ չկաթողիկոսը «կարգալույծ» է անում Կաթոլիկ եկեղեցու միաբանին, ու իրա տգիտությունը ևս մեկ անգամ փաստում է նաև կաթոլիկ աշխարհում։ ՀԱՅՐ ՍՈՒՐԲՒՆ ցանկանում ենք, որ ներողամիտ գտնվի կաթողիկոս կոչեցյալի հանդեպ, մեծ հաշվով այս էժան արարքը ոչինչ չի փոխում ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՒ հոգևոր ծառայության մեջ։ ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ պատվով անցավ այս փորձության միջով ևս ։ ՏԵՐ ՀՒՍՈՒՍ ՔՐՒՍՏՈՍԸ ձեզ պաշտպան ու պահապան սիրելի ՀԱՅՐ ՍՈՒՐԲ ։
Ասեղը
,,,,,Հետաքրքիր մոտեցում,,,,,Երբ այս պարզ առակի իմաստը հասկանանք, այլևս ոչոքի ետևից չենք ընկնի տարիներ շարունակ պահանջելով, պարտադրելով, որ նա ///կաթողիկոս, օլիգարխ, չինովնիկ և այլն/// ապրի այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, կամենում, որպեսզի մենք մեզ լավ զգանք: Դա այլ բան չէ, քան հիվանդագին եսակենտրոնություն և շաաատ արժեքավոր ժամանակի վատնում:Իրականում մեր երջանկությունը, հոգեկան խաղաղությունը և ուրախությունը ոչոքից և գրեթե ոչնչից կախված չէ, բացի մեր հոգու և ճշմարիտ Աստուծո հետ հաշտվելուց և կյանքը մեկ այլ ավելի հետաքրքիր տեսանկյունից դիտելուց: ,,,,,Ամբողջական առակը,,,,,Մի օր մի ծերունի վեր ու վար էր անում գյուղի հրապարակում` կարևոր ինչ-որ բան փնտրելով: Շուտով հավաքվում են գյուղի մյուս բնակիչները և ցանկություն հայտնում օգնել նրան փնտրածը գտնելու: Նրանցից մեկը ծերունուն հարցնում է. - Ի՞նչ ես կորցրել: - Ասեղ,- պատասխանում է իմաստուն ծերունին: Եվ բոլորը միասին սկսում են մանրազնին փնտրել ասեղը: Քիչ անց ապարդյուն փնտրտուքից հոգնած համագյուղացիներից մեկը հարցնում է ծերունուն. - Կարո՞ղ ես հիշել, թե որտեղ ես կորցրել ասեղդ: - Այո,- պատասխանում է ծերունին,- իմ սենյակում: Այդժամ բոլորը դադարեցնում են փնտրտուքն ու հարցական հայացքով նայում նրան: Իմաստունը լուրջ ու վստահ նայում է բոլորին և խոսում դանդաղ ու խոհուն. - Ես ընդամենը ցանկացա ձեզ մի խրատ տալ. դուք դրսում եք փնտրում այն, ինչ ներսում եք կորցրել: Այդպես դուք կորցրածը երբեք չեք գտնի: ,,,,,Լենա Լիբլիխ,,,,,Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը,,,,,
Fransiahay
ՍՈՒՐԲ ԳՐՔՈՒՄ գրված է . «Ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի և թաքուն բան՝ որ չիմացվի»։ Թող բոլորն իմանան, որ ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏԸ քաջ հովիվ է և ազնիվ հոգևորական։ ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ մի անձնավորություն է, որի հետ շփվելիս հասկանում ես, թե ինչ ասել է ապրել կենդանի հավատք և բազմաթիվ հոգեշահ խորհուրդներ ես հասկանում։ Նման ՍՈՒՐԲ կյանքով հոգևորականին «կարգալույծ» անելը ցնցել է ողջ ֆրանսիահայ հավատացյալներին։ Ւսկ պաշտոնի չարաշահման համար ե՞րբ և ո՞վ է կարգալույծ անելու այդ սրբապիղծ չ՛կաթողիկոսին՞՞՞
Vanadzor
Մեր ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔԻՒՍՏՈՍՆ ասաց . «Ով որ իր անձը բարձրացնի՝ կխոնարհվի, և ով որ իր անձը խոնարհեցնի՝ կբարցրանա»։ Անձամբ ճանաչելով ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՒՆ՝ վստահաբար ասում եմ,որ ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ շատ խոնարհ հոգևորական է։ Հետևաբար ըստ ՏՒՐՈՋ խոսքի ՀԱՅԻ ՍՈՒՐԲԸ կբարձրանա ; իսկ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐՉՒ Գահը զավթած անձը կխոնարհվի։ Վերևի մեկնաբանություններում հարցեր կան անպատասխան, գուցե մի հոգևորական պատասխաներ այդ հարցերին և լուսավորեր բազմաթիվ հավատացյալների՞՞՞
Erevanci
Ողջույն բոլորին ։ Կարդացի վերոնշյալ բոլոր մեկնաբանությունները ։ Վերոնշյալ պարզ առակը շատ ավելի խորունկ է գոնե իմ համար իմ սիրելի հավատակից ։ Եթե բոլոր հավատացյալները լռեն այս բոլոր ապօինությունների համար, որ անում է չ՛կաթողիկոսը,ապա անտարբերությունը էլ ավելի կմեծանա,աղանդները էլ ավելի կբազմանան,եկեղեցուց կհեռացվեն ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՒ նման Սուրբ, ազնիվ և նվիրյալ քարոզիչները ; ի վերջո էլ ոչ մի համաշխարհային հոգևոր առաջնորդ լուրջ չի վերաբերվի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օծմանը և վարդապետությանը ։ Ի՞նչ է շարունակենք անտարբերությամբ վերաբերվել այս սրբապղծություններին, որ կատարվում են մի խումբ հոգևորական կոչվածների և ոհմակի պարագլուխ կտրիչի կողմից
Ասեղը
Իմ շատ սիրելի և հարգելի հավատակից ու ազգակից հայրենակիցներ, երբ այս պարզ առակի իմաստը հասկանանք, այլևս ոչոքի ետևից չենք ընկնի տարիներ շարունակ պահանջելով, պարտադրելով, որ նա ///կաթողիկոս, օլիգարխ, չինքվնիկ և այլն/// ապրի այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, կամենում, որպեսզի մենք մեզ լավ զգանք: Դա այլ բան չէ, քան հիվանդագին եսակենտրոնություն և շաաատ արժեքավոր ժամանակի վատնում: Իրականում մեր երջանկությունը, հեգեկան խաղաղությունը և ուրախությունը ոչոքից և գրեթե ոչնչից կախված չէ, բացի մեր հոգու և ճշմարիտ Աստուծո հետ հաշտվելուց և կյանքը մեկ այլ ավելի հետաքրքիր տեսանկյունից դիտելուց: Լավ եղեք /// Մի օր մի ծերունի վեր ու վար էր անում գյուղի հրապարակում` կարևոր ինչ-որ բան փնտրելով: Շուտով հավաքվում են գյուղի մյուս բնակիչները և ցանկություն հայտնում օգնել նրան փնտրածը գտնելու: Նրանցից մեկը ծերունուն հարցնում է. - Ի՞նչ ես կորցրել: - Ասեղ,- պատասխանում է իմաստուն ծերունին: Եվ բոլորը միասին սկսում են մանրազնին փնտրել ասեղը: Քիչ անց ապարդյուն փնտրտուքից հոգնած համագյուղացիներից մեկը հարցնում է ծերունուն. - Կարո՞ղ ես հիշել, թե որտեղ ես կորցրել ասեղդ: - Այո,- պատասխանում է ծերունին,- իմ սենյակում: Այդժամ բոլորը դադարեցնում են փնտրտուքն ու հարցական հայացքով նայում նրան: Իմաստունը լուրջ ու վստահ նայում է բոլորին և խոսում դանդաղ ու խոհուն:///Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը///
Hay
Կարդալով այս խայտառակությունը՝ հիշեցի մեր ՏԵՐ ՀՒՍՈՒՍ ՔՐՒՍՏՈՍՒ խոսքը . «Երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է Երկնքի Արքայությունը» , որն այս դեպքում վերաբերվում է ՀԱՅՐ ՍՈՒՐԲՒՆ ։ Հիշեցի նաև ՏՒՐՈՋ հետևյալ խոսքը . «Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրիս վրա, ուր որ ցեցն ու ժանկն ապականում են և գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեք երկնքումը, ուր ո՛չ ցեցն և ո՛չ ժանկը չեն ապականում և ուր գողերը պատը չեն ծակում և գողանում։ Որովհետև որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը» , որը վերաբերվում է մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խայտառակող օլիգարխ «հոգևորականներին», Չ՛ըկաթողիկոս կտրիճի գլխավորությամբ։ Տեսնես ե՞րբ կունենանք Ամենայն Հայոց Կաթողիկոս…
Hayastan
Մեր ՏԵՐ ՀՒՍՈՒՍ ՔՐՒՍՏՈՍՆ ասում էր . « Զգույշ կացեք սուտ մարգարեներից,որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներիցը իրենց ճանաչեք . միթե՞ փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում և չար ծառ չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում է և կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղներիցը ճանաչեք իրենց » ։ Մինչև ե՞րբ պետք է շարունակվի մաֆիոզ կաթողիկոս կոչեցյալի ապօրինություններն ու կամայականությունները։ Մինչև ե՞րբ պետք է չ՛կաթողիկոսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հեռացնի Հայր Կարապետի նման Սուրբ և հավատքի նվիրյալ հոգևորականներին։ Գոնե ԱՍՏԾՈՒՑ վախ ունեցեք։
ԳայանեՀռիփսիմեՇողակաթ
հորաքրոջս տղա Վարդանը,Վանեցու թոռ, եղբայր Արցախի հերոս Սարգիս (Սաքո) Հարությունյանի հայր Կարպետը ձեզ համար, ի ցավ մեր եկեղեցու և մեզ ,նրա Տեր Ողորմյա երգին ու հանեստ ծառայությանը կարոտ կմանաք,
Garnik
Գրված է՝ «Վա՛յ ձեզ դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծավորներ,որ մաքրում եք բաժակի և սկավառակի դրսի կողմը, բայց ներսևանց լիքն են հափշտակություններով և անիրավություններով։ Կույր փարիսեցի՛, առաջ մաքրիր բաժակի և սկավառակի մեջը,որ նրանց դուրսն էլ մաքուր լինի»։ Այդ փարիսեցիները մեր ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑին զավթած ոհմակի օլիգարխ վերնախավն է չ՛կաթողիկոսի գլխավորությամբ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՒՆ հեղինազրկելու համար ամբողջ աշխարհով մեկ։ ՈՒ անամոթաբար եկեղեցուց ապօրինաբար հեռացնում են ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏԻ նման Սուրբ հոգևորականներին։ Մեկը կարող է ասել, թե ե՞րբ է այս անարխիայի վերջը գալու, ե՞րբ ։
Դմիտրի Մենդելեև
Աստվածաշունչը՝ հոգեկան ջրատար է, երբեք չչորացող, որը հագեցնում է հոգեկան քաղցը միլիոնավոր մարդկանց մոտ, ովքեր ապրել են մինչ մեզ, ապրում են ու դեռ դարեր շարունակ պիտի ապրեն: Աստվածաշունչը աշխարհակալ գիրք է, եզակի, որը կարդւոմ են գրեթե բոլոր ազգերը, մոլորակը: Որը անցել է բոլոր սահմանները՝ ազգային, եկեղացական… Աստվածաշնչում մենք տեսնում ենք կատարյալը, իդեալականը: Դմիտրի Մենդելեև
Ալբերտ Էյնշտէյն
Իմանալ, որ աշխարհում կան երևույթներ, որոնք հասու չեն մեզ, որոնք իրականում գոյություն ունեն, որոնք իրենց մեջ կրում են գեղեցիկը և իմաստունը, իմանալ և զգալ դա հոգևորի աղբյուր է: Այդ պատճառով եմ ես պատկանում հոգևորը գնահատողների շարքին… Ես հավատում եմ Աստծուն և կարող եմ ասել, որ իմ կյանքի ոչ մի րոպեն, ոչ մի վայրկյանը ես չեմ եղել աթեիստ: Ալբերտ Էյնշտէյն
Ի դէպ
«Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ»: Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Հայ Երուսաղէմի
Hayk
Ես Լիոնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ։ Արդեն մի քանի ամիս է,որ մեր սիրելի ՀԱՅՐ ՍՈՒՐԲԸ ծառայում է Կաթոլիկ եկեղեցում։ Մեր համար շատ ծանր էր, որ ՀԱՅՐ ԿԱՐԱՊԵՏԸ հեռացավ մեր համայնքից։ Կարդալով այս հայտարարությունը՝ այլևս սկսում եմ չհասկանալ Հայ Եկեղեցու վարդապետությունը։ Ւ՞նչ իրավունքով է չկաթողիկոսը կարգալույծ հայտարարում Կաթոլիկ միաբանին։ Մենք շատ ենք սիրում ՀԱՐ ՍՈՒՐԲԻՆ, կարոտում ենք ՀԱՅՐ ՍՈՒՐԲԻ հոգևոր քարոզներին և ցավում ենք այս խայտառակ հայտարարության համար։
Սեղբոս
կաթողիկոսի միլիոն տոլլարին պատմութիուն ինչ ընթացքին մեջ գտնվեցավ? Ինքը զինքը հրաժարութիան թուղթ գրէլու իրաունք առավէլ վաստակած է
Եվս մեկ անգամ
Շինարարական հիմնարկության կամ կոմունիզմի ուղի բրիգադի համար հիմք է ծառայել Հայր Կարապետի Վարդապետի ներկայացրած աշխատանքից հեռանալու դիմումը: Աստվածաբանական տարրական գիտելիքներից զուրկ է, և տգիտության գագաթնակետն է: Նախ կարգալույծ չէ, այլ կարգաթող է: Հետո կամավոր կամ ստիպված կարգաթող հոգևորականն արդեն հեռանում է, էլ ինչու՞ պիտի դիմի, որպեսզի իրեն հրապարակավ ,,կարգալույծ եկեղեցական հռչակեն և աշխարհականների շարքը դասեն,,: Իսկ Սուրբ Հոգու շնորհնե՞րը, Ս. Ձեռնադրության Խորհրդի անջնջելի լինելու հանգամա՞նքը....... Հարցեր, որոնց պատասխանները միայն կտրիչյան միաբանության ստահակները գիտեն: Մեկ խոսքով՝ առաջին հայացքից շատ պարզ թվացող հոգնեցնող ու տհաճ թեմա է:
Հարութ
Հայր Կարապետն իմ համար ամենալավ ու նվիրյալ հոգեվորականներից մեկն է եղել: Իր հարազատ եղբայրը Արցախյան ազատամարտի առաջնագծմում զոհված ֆիդային է: Իրենց մայրիկն էլ` մի շատ հավատացյալ ու բարի անձնավորություն, հրեշտակի նման չափազանց մեծ սրտով հայ կին: Ով որ բախտ է ունեցել շփվելու այս ընտանիքի հետ, նրանք կարող են նույնպես վկայել, թե մենք ինչքան երջանիկ պետք է լինենք, որ նման հերոս տղաներ ենք տվել մեր ազգին: Շատ ցավալի է, որ մի տգետ կաթողիկոսի պատճառով այս հիմար վիճակի մեջ ենք հայտնվել: Մի հատ նայեք, թե այս պահին ի~նչ հրաշալի եկեղեցական ու ազգային գործիչ ենք կորցնում...
յառաջ նահատակ ցեղի անմահներ
Տղերք ջան իմ իմանալով Հայր Կարապետը շարունակում է իր քահանայությունը կաթոլիկ եկեղեցու մեջ։ Այնպես որ չպետք է հուսահատվել եւ պետք է աղոթել ողորմած Աստծուն։
Խորէն Քէշիշեան
Նախ այս անառակ տգէք անաստուած չկաթողիկսը պէտք է կարգալոյծ ըրուի : Ան անէծք է մեր եկեղեցիի եւ ազգի համար : Պէտք չէ ձգել որ ան Սուրբ Միւռոնին նոյնիսկ մօտենայ՝ ուր մնաց որ ան Սեբտեմբերին միւռոնօրհնէքը կատարէ : Պէտք է ամբողջ հայութիւնը առանց պահ մը կորսնցնելու լծուի այս սրբաբեր քաւութեան արարքին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter