HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին պատմել է, որ ապօրինի պահվել է ոստիկանությունում և ծեծվելու սպառնալիքներից վախենալով՝ տվել սուտ ցուցմունքներ

Քաղաքացի Գոռ Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 10:30-ին իրեն ՀՀ ոստիկանության Արարատի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ապօրինի պահել են մինչև ժամը 21:00-ն: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ սպառնալիքներից վախենալով՝ քննիչի մոտ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: 

Քաղաքացի Գոռ Խ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (1)

Գեորգի
Իսկ ինչու քրեական գործ չեն հարուցում հենց ՀՔԾ քննիչների նկատմամբ ապօրինի պահելու և ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter