HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Առաջիկա 5 տարիներին տվյալների սպառման մեծ աճ է սպասվում

Մինչև 2020թ-ը շարժական ցանցերը կլինեն ամենուրեք: Նման հետևություն է անում Cnet.com կայքը՝ հղում անելով ցանցային սարքավորումներ արտադրող Ericsson ընկերության զեկույցին:

Ցանցերի արագության բարձրացման շնորհիվ շարունակական աճ է գրանցում շարժական տվյալների (mobile data) գործածումը, որը ներառում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկար բեռնելուց մինչև ինտերնետ հեռուստաընկերությունների ծառայություններից օգտվելը: Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, մեկ սմարթֆոնը մեկ ամսում միջինում սպառում է 2.4 ԳԲ, ինչը հավասար է 10 ժամ տևողությամբ տեսանյութի սպառմանը: Մինչև 2020թ-ը այս ցուցանիշը կարող է հասնել 14 ԳԲ-ի: Ընդ որում, տեսանյութերը շարունակում են լինել տվյալների սպառման հիմնական վայրը:

«Մինչդեռ բազմաթիվ ընկերություններ մտահոգված են ամեն բան՝ շապիկից մինչև լվացքի մեքենա, իրար կապելով, տվյալների օգտագործման առյուծի բաժինը դեռևս սմարթֆոններինն է»,- գրում է Cnet-ը` պարզաբանելով, որ այդ բաժինը կկազմի 80%: Կավելանա նաև սմարթֆոնների թիվը, որն այժմ 2.6 մլրդ է և պատրաստվում է հասնել 6.1 մլրդ-ի մինչև 2020թ-ը, ինչը կկազմի ընդհանուր բաժանորդների 70%-ը:

Անլար ցանցերի աճող ցուցանիշները վճռական կլինեն ոչ միայն սմարթֆոնների հնարավորությունները մեծացնելու, այլև ամենատարբեր ոլորտներում աշխատանքները ղեկավարելու համար: Ericsson-ի այս գաղափարը ծագեց 2011թ-ի սկզբին՝ Ֆուկուսիմայի Դաիչի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո: Տեսնելով ճառագայթման գոտում աշխատող կամավորներին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը՝ ծանր տեխնիկան գործարկելու համար, հետազոտողները սկսեցին մտածել հեռավորության վրա, անլար կապի միջոցով գործող կառավարման համակարգի մասին:

Արդեն այս տարվա մարտին Cnet-ի խմբագիր Ռոջեր Չենգը Իսպանիայից ղեկավարում էր  2500 կմ հեռավորության վրա՝ Շվեդիայում գտնվող էքսկավատորը՝ 4G ցանցի միջոցով: 2020թ-ը հատուկ է տեխնոլոգիական ընկերությունների համար նաև այն առումով, որ կարելի կլինի անցում կատարել 5G ցանցին՝ ավելի մեծ արագության և ավելի շատ սարքավորումներ իրար կապելու հնարավորության հեռանկարով:

Լուսանկարը՝ Haaretz.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter