HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտեղ են աշխատում ռուսաստանահայ միլիարդատերերի զավակները

Ռուսական «Forbes»-ը ուսումնասիրել է Ռուսաստանի 150 ամենահարուստ գործարարների երեխաների աշխատանքային կենսագրությունը: «Forbes»-ը գրում է, որ բիզնեսը ժառանգելու օրինակները Ռուսաստանում դեռ քիչ են: Սակայն, շատ միլիարդատերերի ժառանգներ պատրաստվում են դառնալ այդպիսիք: Այդ 150 բիզնեսմենների զավակներից ոչ բոլորն են աշխատում: Իսկ աշխատանք ունեցողների հիմնական մասը ներգրավված է ընտանեկան բիզնեսում: Քչերն են սկսել ինքնուրույն բիզնես:
Հայերից այդ ցուցակում են հայտնվել միլիարդատերեր Սամվել Կարապետյանի եւ Սերգեյ Սարկիսովի զավակները:
«Forbes»-ի ցուցակի 7-րդ տեղում հայտնվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի զավակները: 30-րդ տեղում է «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովի որդին՝ Նիկոլայը: Սերգեյ Սարկիսովը նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպաատոսն է:

Սարգիս և Տաթևիկ Կարապետյաններ

Սարգիս Կարապետյան

Սարգիս Կարապետյանը Կարեն Կարապետյանի ավագ որդին է, 2013 թվականից «Տաշիր» ընկերության առևտրային անշարժ գույքի կառավարման պատասխանատուն է և այս պահին պատրաստվում է շահագործման հանձնել մի քանի առևտրաժամանցային համալիրներ: Ինչպես գրում է «Forbes»-ը՝ Միտիշիում կառուցվող նոր համալիրը (շուրջ 200 000 քառակուսի մետր և 200 միլիոն դոլար ներդրում) Սարգիսի առաջին ինքնուրույն ծրագիրն է՝ սկսած հողատարածքի ընտրման և նախագծման աշխատանքներից մինչև օպերատիվ կառավարման գործընթաց: Ինչպես նշում է Սամվել Կարապետյանը. «Երեխաները միշտ իմացել են, որ ներգրավվելու են ընտանեկան բիզնեսի մեջ: Նրանցից որևէ մեկը նույնիսկ չի էլ մտածել որևէ այլ վայրում գործունեություն ծավալել»: Ազատ ժամանակ Սարգիսը զբաղվում է մարտարավեստով և ֆուտբոլով («Караул» ակումբի կիսապաշտպանն է), հետաքրքրվում է ֆիլմերով և երաժշտությամբ:

Տաթևիկ Կարապետյան

Տաթևիկը ղեկավարում է հոլդինգի ժամանցային և մեդիաբիզնեսները, մասնավորապես՝ «Cinema Star» կինոթատոնների ցանցը: Իրականացրել է «Cinema Star»-ի ռեբրենդինգ: Ինպես նշում են ընկերության աշխատակիցները, գործընթացում ներգրավված են եղել աշխարի լավագույն բրենդինգային և դիզայներական գործակալությունները:Մեկ ու կես տարի առաջ ցանցը Կարապետյանի հայրենիքում' Հայաստանում բացել է առաջին մուլտիպլեքսը: Կարապետյանը «Forbes»-ին տված հարցազրույցում նշել է, որ կինոթատրոնները ավելացնում են «Տաշիրի» առեւտրաժամանցային կենտրոնների այցելությունների քանակը:

Նիկոլայ Սարկիսով

2003-ին ընդունվել է բժշկական ակադեմիայի վիրաբուժության ֆակուլտետ: Ուսման ընթացքում աշխատել է կլինիկայում որպես ֆելդշեր: 2007-ին ակադեմիան ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Խիմկի քաղաքի հիվանդանոցներից մեկում: Այնուհետեւ աշխատել է վիրաբուժության գիտական կենտրոնում, իսկ 2011-ին ազատվել է աշխատանքից ու մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ ընդունվել է Լոս Անջելեսի կինոդպրոց: Ավարտելուց հետո վերադարձել է Ռուսաստան: 2015-ի հունվարից ռուսական СТС հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում «Լուսին» միստիկ հեռուստասերիալը, որի ռեժիսորը Նիկոլայ Սարկիսովն է: Հոր բիզնեսի նկատմամբ նա անտարբեր է: « Ինձ համար այնտեղ աշխատելը կլիներ ոսկյա ձեռնաշղթաներ: Աշխատանքը, որով զբաղվում ես, պետք է քեզ դուր գա»,- Forbes-ի հետ հարցազրույցում ասել է Նիկոլայ Սարկիսովը:

Պատրաստեց' Տիգրան Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter