ԼՂՀ-ում գարին այս տարի կմթերվի 105 դրամով
ԼՂՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել գարին 105 դրամով մթերելու մասին՝ արտադրողներին աջակցելու համար: Արցախի իշխանությունները բանակցություններ են վարում նաեւ Հայաստանի Հանրապետության՝ գարի մթերող խոշոր ընկերությունների հետ՝ Արցախից արտահանվող գարին անցած տարվա գնով՝ 115 դրամով ընդունելու համար: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ԼՂՀ-ում արդեն հնձվել է գարու շուրջ 400 հեկտար ցանքատարածություն՝ 31 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարու ակնկալվող մոտ 45 հազար տոննա բերքն ընդունելի գներով մթերելու հարցը խորհրդակցության հիմնական թեման էր, մանավանդ, որ Արցախի և Հայաստանի հանրապետություններում դրա պահանջարկը քիչ է՝ ցորենի համեմատությամբ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և Հադրութի շրջաններումբերքահավաքը սկսել այն դաշտերից, որտեղ արդեն երևում են մկնանման կրծողներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել