HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է,որ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:

Քաղաքապետ Էստրոզին ողջունելով նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոններից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ քույր քաղաք է, իսկ բարեկամ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար՝ յուրահատուկ երկիր: Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը և հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին: Սերժ Սարգսյանի խոսքով, ս.թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նիցցայում անցկացված հիշատակի ոգեկոչման միջոցառումները, հայ ժողովրդի մեծ վշտին հաղորադակից լինելը և այլոց ևս հաղորդակից դարձնելը այդ վերաբերմունքի վկայությունն է:

Նիցցայի քաղաքապետը նշել է, թե հայ ժողովրդի ապրած ողբերգության ճանաչումը, իր համոզմամբ, բոլորի պարտքն է: Նա գոհունակությամբ է խոսել Երևանի և Նիցցայի միջև ձևավորված հարաբերությունների ու համագործակցության մասին, ընդգծել, որ Հայաստանի նախագահն իրենց համար մշտապես ցանկալի հյուր է: Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին նաև տեղեկացրել է, որ ծրագրում է մինչև տարեվերջ այցելել Երևան և ավելի ամրապնդել Երևանի ու Նիցցայի միջև բարեկամական կապերը, քննարկել համագործակցության նոր հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter