HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկը ներկայացրել է հունիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները

Կենտրոնական բանկը ներեկայացրել է 2015թ-ի հունիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,984,614 դոլար 476,61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,396,752 ԱՄՆ դոլար 478,22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,400,000 ԱՄՆ դոլար 477,53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,224,516 EUR 524,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 11,085,321  EUR 529,91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:  Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 808,377,922 ռուբլի 8,81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 257,614,219 ՌԴ ռուբլի 9.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Մայիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter