Ժամկետային զինծառայողների ծնողները այցելել են զորամասեր
Երևանի քաղաքապետարանի և պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների համար երեկ կազմակերպվել է այցելություն զորամասեր: Միջոցառումն արդեն երրորդ տարին է կազմակերպվում, զորամասեր կայցելեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարն ու քաղաքապետն ծնողներին հավաստիացրել են, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Ծրագրի շրջանակում 2013թ-ից սկսած արդեն շուրջ 4000 ծնողներիի հնարավորություն է ընձեռվել մեկնելու սահմանամերձ զորամասեր և անձամբ ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին:
Լրագրողների հետ կայացած ճեպազրույյցի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ բանակը հասարակության, ծնողների կողմից աջակցության կարիք ունի, քանի որ «նմանատիպ միջոցառումները բարձրացնում են զինվորների ոգին»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելել է, որ ոչ միայն ծնողներն են այցելում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում և գալիս տուն: Ըստ քաղաքապետի` այս նախաձեռնությունը նույնպես լինելու է շարունակական:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել