HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեցին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունիսի 6-ին ավարտվեցին բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշպանության նախարարությունը.

«Արդյունքներն ամփոփել է զորավարժությունների ղեկավար, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մասնակցել են ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժությունների ընթացքում զորամիավորումները ըստ իրենց նշանակության օպերացիոն ուղղությունների իրականացրել են պաշտպանական և հակահարձակողական օպերացիաների նախապատրաստում, վարում:

Բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտից հետո բարձր մակարդակով անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գերատեսչական կառույցների, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ փոխգործակցության աստիճանի ամրապնդմանը, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված պաշտոնատար անձանց միջև համակողմանի ապահովումների կազմակերպմանը, զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունների ստուգմանը, ստորաբաժանումների միջև ներդաշնակման ու փոխգործակցության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև՝ մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններին վարժվածության մակարդակի կատարելագործմանը:

Զորավարժությունների արդյունքներն առավել մանրակրկիտ կվերլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, որոնց հիման վրա կորոշվեն հետագա անելիքները՝ դրանք զինված ուժերում կիրառելու նպատակով»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter