ԱՎԾ. մայիսին պարենային ապրանքները էժանացել են
Այս տարվա մայիսին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում պարենային ապրանքները 1,2%-ով էժանացել են։ Դա նպաստել է ՀՀ սպառողական ընդհանուր շուկայում 0,5% գնանկմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
Ըստ ԱՎԾ-ի՝ բանջարեղենն էժանացել է 8,6%-ով, իսկ 2014-ի մայիսի համեմատ՝ 10%-ով։
Էժանացել են նաև՝
Ձուն՝ 4,9%-ով, տարեկան գնանկումը՝ 0,9%
Շաքարավազը՝ 2,2%-ով, տարեկան գնանկումը՝ 2,7%
Կաթնամթերքը՝ 1,2%-ով, տարեկան գնաճը՝ 5,9%
Մսամթերքը՝ 0,7%-ով, տարեկան գնաճը՝ 5,4%
Ձկնամթերքը՝ 0,4%-ով, տարեկան գնանկումը՝ 11,1%
Կենդանական և բուսական յուղերը՝ 0,3%-ով, տարեկան գնանկումը՝ 0,5%
Մրգի ապրանքախմբում արձանագրվել է 3,9% գնաճ, իսկ 2014թ. մայիսի համեմատ այն թանկացել է 24,2%-ով։ Ապրիլի համեմատ էժանացել են ելակը (13,7%-ով), ադամաթուզն (4,4%-ով) ու նարինջը (1,1%-ով)։ Փոխարենը թանկացել են խնձորը՝ (18,3%-ով) և կիտրոնը (6,8%)
Հրուշակեղենի ապրանքախմբում գրանցվել է 0,9% գնաճ, իսկ տարեկան գնաճը կազմել է 18,6%։
Ոչ ոգելիչ խմիչքը ապրիլի համեմատ թանկացել է 0,1%-ով, հացամթերքը՝ 0,2%-ով, ոգելից խմիչքն և ծխախոտը՝ 0,3%-ով, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել