28/8 ընտրատեղամասում (քաղաք Աբովյան) վստահված անձն ընտրացուցակներում փնտրում և գտնում ընտրողների անունները և անձնագրի համարները
Ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի և Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդները: Նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «28/8 ընտրատեղամասում (քաղաք Աբովյան) վստահված անձը՝ հանձնաժողովի նախագահի (Աֆրիկյան Անուշ, ԲՀԿ) կողքին նստած, ինքն է ընտրացուցակներում փնտրում և գտնում ընտրողների անունները և անձնագրի համարները։ Հանձնաժողովի նախագահը խախտում չի տեսել՝ ասելով, որ վստահված անձն ավելի շատ իրավունքներ ունի և որ իրենք, այդ թվում՝ վստահված անձը «արդարության կողմից են»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել