HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթությունից զրկված երեխան գտնվեց, շնորհակալություն այս բարդ օպերացիայի բոլոր մասնակիցներին

Անահիտ Բախշյան

Հասարակությունը տեղյակ է, որ ՀՀ ոստիկանությունը Նելլի Դուրյանի գլխավորությամբ հունիսի 6-ին Դիլիջանում հայտնաբերեց հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում 7 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային: Ամբողջ օրը գտնվելով Կոտայքի քննչական վարչությունում, հետևել եմ, թե ինչպես է իրականացվելու սույն թվականի մայիսի 22—ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն դատարանի կայացրած վճիռը՝ երեխային հանձնել մորը, ով ուղիղ յոթ ամիս գտնվելով միայն հոր ազդեցության ներքո, պարզապես թշնամաբար էր տրամադրված մոր նկատմամբ:

Անկեղծ ասած, պահեր եղան, որ չէի հավատում, թե հնարավոր կլինի փոխել երեխայի տրամադրվածությունը: Անհրաժեշտ էր շատ զգուշավոր ու համբերատար աշխատանք, որը տևեց 10 ժամ:Այս հոգետանջ աշխատանքի մեջ ներգրավվեցին Կոտայքի մարզի քննչականի քննիչները, ԴԱՀԿ-ի Երևանից եկած տղաները, Կոտայքի մարզի երեխաների և կանանց իրավունքների վարչության աշխատակիցները, Երևանի քաղաքապետարանի երեխաների և կանանց իրավունքների վարչության պետ Իդա Խաչատրյանը: Ես ականատեսն եղա, թե ինչպես էին փոխվում թե՛ քննչականի, թե՛ ԴԱՀԿ-ի տղաների դեմքերը, երբ նրանք հերթով զրուցելու էին մտնում այն սենյակը, որտեղ երեխան էր: Նրանց արդեն հաջողվել էր մի փոքր փոխել երեխայի տրամադրությունը, երբ գործընթացին միացավ մարզի հոգեբանը: Իսկ երբ Երևանից հասավ Իդան, նրան արմատապես հաջողվեց փոխել երեխայի տրամադրվածությունն ու կազմակերպել երեխայի հանդիպումը մոր հետ, որից հետո էլ արդեն երեկոյան ժամը 10-ին վերջապես միասին դուրս եկան ոստիկանությունից: ԴԱՀԿ-ի ոստիկանության տղաները մինչև վերջ ուղեկցեցին այն մեքենան, որտեղ երեխան էր, որովհետև այս օպերացիայի բոլոր մասնակիցները համոզվեցին, որ հոր սպառնալի հայտարարությունները վտանգավոր են:

Ինչևէ, փառք Աստծո, երեխան հիմա մոր ու հարազատների ապահով, սիրալիր գրկում է և նրա կրթությունը հավուր պատշաճի անպայման կշարունակվի: Կեցցեն երեխայի իրավունքների վերականգմանն ուղղված այս բարդ աշխատանքն իրականացրած բոլոր ներկա և հեռակա սատարողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter