HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում քաղաքապետի ընտրություններ են

Այսօր Ալավերդի քաղաքում քաղաքապետի ընտրություններ են: Ընտրական գրեթե բոլոր տեղամասերի բակերում և դրանց հարող տարածքներում թեկնածուների թիմակիցների մեծ կուտակումներ կան: Գրեթե բոլոր ընտրական  տեղամասերի բակերում կանգնած են հատկապես  թեկնածու Կարեն Փարեմուզյանի մարդիկ: Մարդատար ավտոմեքենաների երկողմանի մեծ կուտակումներ կան Ս. Սարահարթ թաղամասի կենտրոնական փողոցի վրա գտնվող՝ Կարեն Փարեմուզյանի շտաբի մոտ: Դա խանգարում է ավտոմեքենաներով թիվ 11, 12, 10, 9, 8 ընտրական  տեղամասեր գնացող ընտրողների երթևեկությունը: Ժամը 12-ից ճանապարհային ոստիկանությունը մի փոքր բեռնաթափեց թեկնածուի շտաբին հարող փողոցը ավտոմեքենաներից, սակայն կարճ ժամանակ անց շտաբի մոտ դարձյալ ավտոմեքենաներ կուտակվեցին: 

Ընտրությունները խաղաղ են ընթանում ընտրական տեղամասերում, որտեղ  ժամը 11-ից հետո  սկսվեց  ընտրողների ակտիվ հոսք: 31/12 տեղամասային հանձնաժողովի անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ  Ռուբեն  Ոսկանյանը ընտրողներից մեկին ժամը 11 :00-ին համառորեն առաջարկվում էր օգնությամբ ընտրություն, որի կարիք ընտրողը չէր զգում: Մենք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեցինք դրա վրա, որից հետո հանձնաժողովի նախագահ Համլետ Լալայանը սաստեց հանձնաժողովի անդամին: Թիվ 31/05 ընտրատեղամասում 12:30-ին մեկ քվեախցիկում  միաժամանակ ընտրում էր  երկու կին, որոնք չունեին ընտրական հանձնաժողովի թույտվությունը: Մեր լուսանկարելուց հետո տեղամասային հանձնաժողովի նախագահը ընտրողներից մեկին դուրս հրավիրվեց քվեախցիկից:

Թիվ 31/9 ընտրատեղամասում Արթուր Աբգարյանի վստահված անձ Ազատ Մակարյանի կողմից  բացահայտվել է, որ Ս. Սարահարթի 1/4 շենքի  ընտրող Արմեն Անտաշյանի անվան դիմաց ընտրացուցակում ստորագրել է նույնպես 1/4 շենքի  ընտրող Անժելա Նիկողոսյանը. «Դեպքը գրանցամատյանում գրանցված է,  հանձնաժողովը ընտրության արդյունքերը ամփոփելիս դրան կտա գնահատական»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Ղորխմազյանը:

Նշենք, որ 1300 ընտրող ունեցող թիվ 31/9 ընտրական տեղամասը գտնվում է  Ս./Սարահարթ թաղամասի բնակշահագործման տեղամասի պետի փոքրիկ աշխատասենյակում, որտեղ  ընտրողների, վստահաված անձերի և դիտորդների ազատ շարժը չի ապահովվում: Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի տեղեկացմամբ քաղաքի 15 ընտրական տեղամասերի 16 473 ընտրողներից ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 7888 ընտրող, որը կազմում է ընտրողների 47,8 տոկոսը: Վռամ Վանյանը նաև հայտնեց, որ ժամը 17:00-ի դրությամբ թիվ 31 ընտրածաքային հանձաժողովին ահանզանգել են դրոշմակնիքների թանաքի հետքի արագ վերացման և թիվ 31/9 ընտրատեղամասում ուրիշի  փոխարեն ընտրելու ահազանգեր:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետի պաշտոնի համար Ալավերդիում մրցակցում են անկուսակցական Արթուր Աբգարյանը և Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող Կարեն Փարեմուզյանը:

Մեկնաբանություններ (11)

ԱՐՏԱԿՈ
բա ինչու չեր մեկը խոչընդոտում որ քաղաքապետի տեղակալը ամեն օր իրեն պատկանող ավտոսերվիսում երեկոնները նախընտրական հավաքներ էր անում թե շտաբԹ քիչ էր չեր հերիքում : Ու Մարիամ ջան ասեմ իմանաս նմաններից չեն ազատվում նման մարդիկ են իրենց պետք որ կարողանան նման ընտրություններում հաղթեն միշտ իմացիր
ԼԱՈՒՐԱ
Ինչեք խառնվել իրար ընտրությունն անցավ գնաց արդեն սկսել եք խոսել աննպատակ ու կարելի է ասել նաեվ անմտածել : Ով ինչ արեց ընտրությունների վերաբերյալ արդեն անցյալում է ,իսկ Մարիամին կուզենայ ասել որ պետք չէ ջահելների հանդեպ նախանձով լցվել Նալբանդյանը լավ գիտի թե ում հետ ոնց կվարվի ու մեկել մի բան մարիամ ջան հիշի ինչքանով ես տեղյակ եմ Նալբանդյանը երբեք քո նմանների հորդորով չի հրաժարվում իր ընկերներից ու դա հենց իրա առավելությունն է դրա համարել քո նշած մարդը միշտ իր կողքին է ու պետք չէ նախանձել ու անիմաստ բաներ խոսել մի մարդի մասին ու չես էլ ճանաչում :
Գագիկ
վակալեռ սերվիզում որը պատկանում է վարոսյան արթուրին ընտրության օրը հավաքվել էր ողջ սարահարթի տաքսիստների բրիգադը ու ինչ էին անումյ դարձել էր հայտրանս բոլոր ուղություններով աշխատում էին , բայց դա արդեն անցած էտապ է կարեվորը ընտրությունները անցան հանգիստ ու հաջորդող օրերը եղան հանգիստ օրեր որի համար բոլորս էլ պետք է ուրախ լինենք : արդարության համար ասենք նաեվ որ սերվիզը միայն տեղակալինը չե իր դերը ուներ նաեվ մարզպետի եղբայրը : իսկ ինչ վերաբերվու է շտաբ ղեկավարելուն ով պետք էր ասի մեկ ղեկավարի ով պետք էր դա ասի ընդակառակը ասել էր ղեկավարի ինչ կա չհասկանալու
Մարիամ
Լաուրա ես էլ հենց դա եմ ասում, որ ինքը գիտի ում հետ ոնց վարվի, նման մարդկանց խցկեց քաղաքապետարան, դրա համար էլ իրա ռեյտինգը ընկավ, հիշեք իրա նախկին ձայները, Վարոսյանին որ առաջադրեց, ոչ մեկն անգամ չմտածեց առաջադրվել, իսկ հիմա, սխալ կադրային քաղաքականությ ն պատճառով տեսաք ինչ ստացվեց, Վարոսյան Կամո, վարոսյան Արթուր Կամոյի աներձագը, Կամոյի Խնամին, Կամոյի խնամու տղան, շատ չի? էդքան մարդուն իրա կողքը պահել կնի, մեր Ալավերդում ուրիշ մարդ չկա?, հատկապես ջահելներ
ANDO
Չէ Մարիամ ջան դու ոչնչից տեղյակ չես ես արդեն 8 ընտրությունների հանձնաժողովի անդամ եմ ու Մարիամ ջան ասեմ իմանաս Վարոսյանը հավաքել էր 3500 ձայն իսկ Փարեմուզյանը հավաքեց 5200 ձայն թվերի մեջ տարբերություն չես տեսնում : Իսկ քո գրած անհեթեթությանը ասեմ իմանաս ես աշխատել եմ Եսայան Կարենի ժամանակ ու քո նշած մարդիկ բացի Արթուրից իմ հետ աշխատել են Քեզ երեվի թելադրում են ,որ գրես դունել անհասկանալ գրումես
Մարիամ
Արման-Անդո կամ ավելի ստույգ արթուր, բան գրելիս ընենց գրի, որ մեծ ականջներտ տակից չերևան, էս վարունգային ուղեղով, քեզ միակ հարմար գործը քո վուլկանիզացիայում վուլկանիզատոր աշխատես, ոչ թէ փոխքաղաքապետ, իսկ ինչ վերաբերում է լավ աշխատելուն, Միքայելյան Ռաֆիկան լավ աշխատում, Էվոյան Անուշը, Աբելյան Սամվելը, դու? քո բանսարկություններով: Ես էլ եմ քաղաքապետարանում աշխատում և, հետո, էս քաղաքում էլ մարդ չկա թէ մենակ դուք եք ընտանիքով> Եթե Փարեմուզյանը չկարողանա ձեզանից ազատվել, Վարոսյան Արտավազդի տխուր ճակատագրինա րաժանանալու:
ARMAN
Այ բալամ դու ուրիշ զբաղմունք չունես ,որ քիթտ խոթումես քեզ չվերաբերվող հարցերի մեջ : Եթե զբաղմունք չունես ապա ես կարողեմ խոսեմ Արթուրի հետ քեզ տեղավորի իրենց սերվիզում կամ որևէ մի տեղ ետ ոլորտի հետ կապված ,որովհետեվ բացի դրանից դու ուրիշ բան չես կարող անլե :
Մարիամ
Տես ներքևում Փարեմուզյանը իրա ֆեյքերից հարձակվելա վրաս, ինչ որ լրագրողի հետ խնդիր ունի, խառնվելա իրար, իսկ իմ քննադատությունը էն էր որ չգրի, այլ ինչ որ կա էն, չսևացնի լույս հայի աչքերին ծրագիրը, որ աշխարահասփյուռ հայերն իրկանացնում են Հայաստանում, ու իր հասկանալի դիտավորությամբ, խնդիրների առաջ չկանգնացնի ծրագրի իրականացումն ընդհանրապես. իրեն էլ եմ հաջողություն մաղթում, էն ցանկությամբ, որ փաստերն ու թվերը աննդհատ չխառնի, մի քիչ շատա ստացվում. բայց մի բան ուղղակի չեմ կարող չպատասխանել, տիկին Փարեմուզյան, պետական լծակներից ավելի հզոր ու գործուն լծակ են օգտագործել ձեր թիմակից Աբգարյանները, մի քվեն գնելով 20 000մ, իսկ օրվա վերջին մինչև 35 000 ինչա չեք լսել, թէ ձևացնում եք:
Մարիամ
ԻՀԱՐԿԵ ՉԻ ԿԱՐԵԼԻ Արման, էդ ջահելը Նալբանդյանի խայտառակություննա, եթե նրանից չազատվեց, իզուր էր ուրեմն էս քվեները: Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, երկու ոկղմն էլ քարոզարշավի ընթացքում խախտումներ արել են, ընենց չի որ միայն Փարեմուզյանի ոկմղնակիցներն են խախատել. Մյուս կողմից համաձայն չեմ, որե թե Սարահարթը չլիներ Փարեմուզյանը չէր հաղթի, Աբգարյանները միայն երկու տեղամասում են հաղթել, պաշտոնական թվերը չգիտեմ, բայց Անկյունը ըտենց հայտարարեց և մեկ էլ էդ ոնց էինա շխատել, որ իրանց շենքի տակի ընտրատեղամասում, այսինքն հենց իրանց թաղում, ընդամենը 100 ձայնի առավելություն ունեն, ինչևէ, թող էդ երիատսարդը դաս առնի էս ամենից, և փորձի աշխատանքային փարձ ձեռք բերել, ավելի մոտ լինել ժաղովրդին, նրա հոգսերին, առաջին հերթին իրենց աշխատողների աշխատավարձերի պարտքերը տան, ինչ կա որ ճիշտ պահեն գուցե հաջորդ ընտրություններում բախտը ժպտա, թեպետ իր հետ շփվողներն ասում են որ ասես փոքր երեխա ըլնի, չհասունացած: Թող աշխատի ինքն իր վրա, կյանքը մենակ հաճույքները չեն ու աշխարհով մեկ զբոսնելը.: Անկեղծ որևէ բան չունեմ իրա դեմ, հաջողություն:
ԱՐՄԱՆ
ՀԱՐԳԵԼԻ ՄԱՐԻԱՄ ԻՍԿ ԻՆՉՈՒ ՉԵՍ ԱՍՈՒՄ ,ՈՐ ՈՉ ԹԵ ԼՐԱԳՐՈՂԸ ՃԻՏ ՉԷ ԳՐՈՒՄ ԱՅԼ ԳՐԻ ԱՅՆ ,ՈՐ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ ՈՐ Ի ՊԱՇՏՈՆԵ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ,ԲԱՅՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ , ՕՐԻՆԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԽԱՌՆՎԵԼ ԱՅ ՇՏԱԲԵՐ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՍԱՐԱՀԱՐԹԸ ՉԼԻՆԵՐ ԿՐՎԱԾ ԷԻՆ : ՆԱ ԻՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԷՐ ԽԱՌՆՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԵ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՉԵ :
Մարիամ
Այլևս չեմ հավաըտում այս կնոջ ինքն իրեն անկողմնակալ հորջորջելուն, այնպիսի մի լուսապսակով ներկայացրեց, ոչ մի տեղ չաշխատաժ, ոչին չստեղծած, ոչ մի բան երբևէ չկազմակերպած թեկնածուին, , որ երես առած երեխայի համառությամբ քաղաքապետի պաշտոն է ուզում, և այս լրագրողը ենթատողերում համոզում էր թէ հենց ոչինչ չարաժ, անգամ ամուսնանալ ալարած մարդը կարող է Ալավերդին փրկել, մասնավոր զրույցներում էլ սրան նրան համոզել, թէ ոչինչ չարած մարդա, մաքուր և այլն: Ձեռի հետ էլ իբր թէ պատահմամաբ հունիսմեկյան միջոցառումները վերագրելով Աբգարյանին, իսկ աժխարհի հայ ակնաբույժների ամեն տարի իրականացվող ծրագիրը սևացնելով վերագրել մյուսին, էն դեպէքում երբ ողջ քաղաքը կաշառված էր Աբգարյաններից, դրա մասին ոչ մի խոսք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter