Ընտրողների 25 տոկոս մասնակցությունն ավագանու ընտրություններին Մարմաշենում համարվում է լավ արդյունք
Մարմաշեն համայնքում տեղակայված միակ ընտրատեղամասում ավագանու ընտրություններն անցնում են խաղաղ եւ առանց միջադեպերի: Թիվ 33/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Աղաբեկյանի փոխանցմամբ` գրանցված 1411 ընտրողից ժամը 19:45-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է է 317 ընտրող:
«Սա կարելի է համարել մեծ ակտիվություն, եթե համարենք, որ 400 ընտրող բացակայում է գյուղից, մի մասն էլ դաշտերում իրենց աշխատանքով են զբաղված: Եվ հետո, սա համապետական ընտրություններ չեն, մարդիկ մի տեսակ թերահավատությամբ են վերաբերվում ավագանու աշխատանքին, գուցե դրանով է պայմանավորված մշտական պասիվությունը, որ արձանագրվում է այս ընտրությունների ժամանակ: Նախորդ ընտրություններին ընդամենը 70 ընտրող էր մասնակցել, ինչի մասին է խոսքը»,-պարզաբանում է հանձնաժողովի նախագահը:
Մարմաշենում ավագանու 7 տեղի համար պայքարում է 10 թեկնածու:
Մեկնաբանել