HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանը որոշել է աշխարհի ոսկին տեղափոխել իր մոտ

Ոսկու շուկայում այս տարվա դրական երևույթներից մեկը  Չինաստանի և Հնդկաստանի ոսկու նկատմամբ պահանջարկն է: Ներկայումս Չինաստանը սկսել է գնել աշխարհի տարբեր մասերում գտնվող ոսկի արդյունաբերող ընկերությունների ակտիվները: 

«Ed Steer’s Gold & Silver Daily»- ի տվյալների համաձայն, 2008  թվականից ի վեր Հնդկաստանը և Չինաստանը ներմուծել են մոտ 15 հազար տոննա ոսկի: Այս ցուցանիշը շատ մոտ է աշխարհում այս ժամանակահատվածում արդյունահանված ոսկու ընդհանուր ծավալին: Շաբաթական աշխարհում արդյունահանվում է շուրջ 60 տոննա ոսկի: 

Դեռ 2010 թվականին վերլուծաբանները և ոսկու շուկայի մասնակիցներն ասում էին, որ Չինաստանի կողմից ֆիզիկական ոսկու ձեռք բերման այսպիսի ծավալները շուկայում անկայունություն են ստեղծելու, դրա փոխարեն Չինաստանը պետք է ոսկու հանքավայրեր ձեռք բերի արտասահմանում:

Երկար տարիներ ոսկի արդյունաբերող չինական ընկերությունները ոսկին էժան գնով ոսկի վաճառել են կառավարությանը, և  լուրեր էին պտտվում, որ  չինական ոսկի արդյունաբերող ընկերությունները շուտով սկսելու են ակտիվներ գնել ամբողջ աշխարհով:

Իրականում Չինաստանը երկար տարիներ խուսափել է այս քաղաքականությունից, գերադասելով ձեռք բերել ոսկու ձուլակտորներ, քանի որ հանքավայրերի ոչ արդյունավետ կառավարման ռիսկը շատ մեծ է: Բացի այդ, մեծ է նաև դժբախտ պատահարների թիվը, ինչը զգալիորեն մեծացնում է ծախսերը:

Այսօր չինացի ներդրողները ոսկի արդյունաբերողների ակտիվների ձեռք բերումը  ապահով ներդրում է են համարում: Բանկը եկամուտ ստանալու ոչ այնքան վստահելի աղբյուրը է, ակցիաների մեջ ներդրումները  նույնպես  վտանգավոր  են:

Չինաստանի անշարժ գույքի մեջ ներդրումը համարվում է ամենաճիշտը և շահավետը, սակայն ոսկու մեջ ներդրում կատարելն առավել գերադասելի է: Ոսկու մեծ ծավալներով ձեռք բերումը կարող է հանգեցնել գների աճի, և հետագայում ոսկու պահուստները ավելացնելն ավելի դժվար և թանկ կլինի: Այս խնդրի լավագույն լուծումը ` ոսկի արդյունաբերող ընկերությունների ակտիվների ձեռքբերումն է: 

Չինաստանի իշխանությունները ոսկու շուկայում տիրող իրավիճակի մեջ մեղադրում են ԱՄՆ-ին, որտեղ պահվում է ոսկու համաշխարհային պահուստի 74 %- ը:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ բրիտանական ֆունտի և դոլարի, հետագայում նաև եվրոյի աճը ապահովվել է ոսկու հսկա պահուստների շնորհիվ:

Չինաստանը նվազեցնում է ոսկու պահանջարկի իրական թվերը, որպիսի թաքցնի իրական դեֆիցիտը: Տարբեր աղբյուրների համաձայն՝ 2013 թվականին Չինաստանում ոսկու մեծածախ պահանջարկը կազմել է 2,197 հազար տոննա: Չինաստանի գլխավոր նպատակ է ` յուանը դարձնել միջազգային արժույթ: Այսպիսի «չինական երազանքը» կարող է իրականանալ, եթե համաշխարհային տնտեսության եւ առետրի մեջ նրա դերի ուժեղացման միտումները պահապանվի:  

Վերջին անգամ Չինաստանը իր ոսկու պահուստի մասին տվյալներ է հրապարակել 2009 թվականին: Այդ ժամանակ այն կազմել է 1054 տոննա: 2003 թվականին եղել է 454 տոննա: Չինական յուանը արդեն այս տարի կարող է մտնել SDR –ի (Special Drawing Rights) կազմի մեջ, սակայն մինչ այդ ժամանակ Չինաստանը պետք է հայտարարի ոսկու պահուստի մասին: 

Վերջին տարներին շրջանառվող լուրերը սկսեցին հաստատվել: Անցած շաբաթ հայտնի դաձավ, որ «Barrick Gold»- ը իր ակտիվների 50% -ը վաճառում է չինական ընկերություններին: Վաճառվելու է «Barrick (Niugini) Limited » - ի մասնաբաժինը, որին է պատկանում Նոր Գվինեայի  Պորգերա ոսկու հանքավայրը: Գնորդը՝ չինական «Zijin Mining» ընկերությանը: Գործարքի ընդհանուր գումարը կազմում է 298 միլիոն դոլարՀանքավայրը աշխարհում ամենախոշորներից է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter