
«Deutsche Bank»-ի համանախագահները լքում են իրենց պաշտոնները
«Deutsche Bank»-ի խորհրդի համանախագահներ Յուրգան Ֆիչեն եւ Անշու Ջեյնը հայտարարել են, որ թողնում են իրենց պաշտոնները: Այս մասին նշված է բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ջեյնը իր պաշտոնից կհեռանա, սակայն կմնա բանկում որպես խորհրդական: Ֆիչեն կմնա գործադիր տնօրեն մինչեւ 2016-ի մայիս, երբ կկայանա բանկի տարեկան ժողովը:
Հուլիսի մեկից համանախագահ կդառնա Ջոն Կրայենը, եւ Ֆիչենի հեռանալուց հետո նա կդառնա «Deutsche Bank»-ի միանձնյա ղեկավարը: Ավելի վաղ համանախագահների հրաժարականի մասին հայտնել է «Wall Street Journal»-ը:
Իսկ մինչ այս հրաժարականները «Bloomberg»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշել է, որ «Deutsche Bank»-ը ներքին հետաքննություն է անցկացնում ռուսական հաճախորդների կողմից 6 միլիարդ դոլարի չափով փողերի լվացման կասկածանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել