«Հրապարակ». Սպորտի և երիտասարդության հարցերի նախարա՞րն էլ
Թերթի տեղեկություններով, երեկ երեկոյան, աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը աշխատասենյակից իր անձնական իրերն է հավաքել: Այս պորտֆելը ԲՀԿ-ինն է, և քանի դեռ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, միայն Գագիկ Ծառուկյանն է իրավասու իր կուսակցից պահանջելու հրաժարականի դիմում:
Նախարարության աշխատակազմը երեկոյան քննարկում էր իրավիճակի պատճառները, բայց ոչ մի հասկանալի բացատրություն չունեին: Գուցե պատճառներից մեկը նախարարության աշխատակիցների նամակն էր` ուղղված ԲՀԿ առաջնորդին, որտեղ նրան խնդրել էին միջոցներ ձեռնարկել Պետրոսյանին կարգի հրավիրելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել