Հայտնաբերվել է 6.94 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 01–06.2015թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.23մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 6.94.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 33,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված 8 գործերի քննության արդյունքում կայացվել է 400,0հազ.դրամի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 5,38մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամի վարչական տուգանքի չորս որոշում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել