HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության ոլորտում քննարկում են գենոմի անձնագրավորումը

ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը և կենտրոնի քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Բաբիկյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ  ներկայացրել են առողջության պահպանման անհատականացված մոտեցումների կիրառման հնարավորությունները։

«Մենք ուշադիր հետևում և անձնագրավորում ենք վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման` իմունականխարգելման, հանրային առողջապահական ծրագրերի ընթացքին, ուսումնասիրում ենք ռիսկի հիմնական գործոնները»,- ասել է նախարարը:

Արմեն Մուրադյանը հավելել է նաեւ, որ առողջապահության համակարգի կառավարումը` բուժհաստատությունների արդիականացումը, դրանց ֆինանսավորումը, հիվանդների բուժումը, ծրագրերի իրականացումն իր հունով ընթանում է։ Բայց միաժամանակ չափազանց կարևորվումեն հիվանդությունների վաղ հայտնաբերումը, դրանց կանխարգելումը հանրային առողջապահական, սկրինինգային և այլ ծրագրերը։

Թամարա Սարգսյանը ևս հավաստեց, որ Գենոմի անձնագրավորումը նոր և հեռանկարային ուղղություն է։ Այն կարևորվում է հատկապես հիվանդության գենետիկական նախատրամադրվածության բացահայտման տեսանկյունից։

Գենետիկները նշեցին, որ Գենոմի ԴՆԹ-ի հաջորդականությունների հետազոտություններն իրականացվում են մարդու կյանքում մեկ անգամ, հետևաբար պետք է կատարվեն բարձրակարգ մասնագետների կողմից, չափազանց մեծ պատասխանատվությամբ: Այն հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ տվյալ անձի գենոմում առկա մուտացիաների և դրանց հետևանքով որոշ հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածության մասին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ հիվանդությունների կանխարգելումը մեծապես թեթևացնում է առողջապահության բեռը: «Առողջության անհատականացումը և հասարակական և անհատական տեսնակյունից կարևոր նշանակություն ունի»,- ասաց Արմեն Մուրադյանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Թամարա Սարգսյանը առաջիկա օրերին հանդես կգա առողջության անհատականացման մասին ներկայացմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter