HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ, նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ:

Դեսպան Ալաբոն հանդիպման սկզբում նախ Գանայի Հանրապետության նախագահի երախտագիտությունն է փոխանցել ՀՀ նախագահին՝ օրերս Աքրա քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ Սարգսյանի ցավակցական հեռագրի և այդ ողբերգության ծանր պահին Գանայի ժողովրդի կողքին լինելու և կարեկցելու համար:

Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում անկեղծ նվիրումով կաշխատի Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների ամրապնդման ու տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ակտիվ շփումները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ամուր հիմքեր կստեղծեն մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն և այլն, համագործակցությունը զարգացնելու համար:

Սերժ Սարգսյանը և դեսպան Ալաբոն գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter