HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ներդրվել է արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» սկզբունքը

ԱՏԳ մասնակիցները ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների իրականացման պահանջներն ապահովելու նպատակով շատ երկրներում ստիպված են լինում պետական կառավարման մարմիններին, ընդ որում, հաճախ տարբեր գերատեսչությունների ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր և տեղեկատվություն: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ գործի է դրվել «մեկ պատուհան» սկզբունքը, ինչն ըստ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի, հանդիսանում է առաջադեմ գործիք` ԱՏԳ գործառնությունների դյուրինացման և տեղեկատվության ստանդարտացման տեսանկյունից:

Մասնավորապես, Միքայել Փաշայանի խոսքով` 2013 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ներմուծվող դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագրերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` «մեկ պատուհան» սկզբունքով: «2015թ. մայիսից կիրառվում է նաև «Բուսական և կենդանական ծագման, սննդամթերքի ու սննդի հետ շփվող ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվությունների և հավաստագրերի տրամադրման «մեկ պատուհան» համակարգը: Իսկ փորձնական շահագործման է հանձնվել «Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգը»,-տեղեկացրել է վարչության պետը:

Իրականացվել է հայ-վրացական մաքսային սահմանում մաքսային մարմինների միջև «Ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրման վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման» համակարգի տեխնիկական առաջադրանքի համաձայնեցում: Որպես տվյալների փոխանակման ձևաչափ, ըստ Միքայել Փաշայանի, ընտրվել է ՀՄԿ տվյալների մոդելը (WCO Data Model):

Մաքսային ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ներդրվել է «Պարտապանի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և արգելանքից հանելու» էլեկտրոնային համակարգը, ինչը փոխարինել է նախկինում կիրառվող թղթային եղանակով տվյալների փոխանակման գործընթացին և ապահովվել է համապատասխան գործընթացի իրականացումը «իրական ժամանակում»:

Մայիսից շահագործման է հանձնվել նաև վիճակագրական հայտարարագրի ներկայացման համակարգը, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել մաքսային մարմինների կողմից հավաքագրված և մշակված տեղեկատվության հիման վրա իրականացնել արտաքին առևտրի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերլուծություն: Ներդրվել է Մաքսային միության տարածքով ապրանքների փոխադրման նկատմամբ հսկողության համակարգը` մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան: Ապրանքների դասակարգման նախնական որոշումների ընդունման և հաշվառման համակարգը նույնպես կիրառության մեջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter