Նրանք կմեկնեն Բաքու
Երկու օր հետո` հունիսի 12-ին, Բաքվում կմեկնարկեն Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Այդ միջոցառումը կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտե: Այս մասին հիշեցնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Եվրոպական խաղերի անցկացման մասին որոշումը կայացվել է 2012 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմում: Միակ թեկնածու քաղաքը եղել է Բաքուն: 48 ԱՕԿ-ների պատվիրակներից 38-ը քվեարկել է կողմ, 2-ը ձեռնպահ և 8-ը` դեմ:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում և կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Առաջինը հունիսի 10-ին մրցավայր կմեկնի մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար, խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը:
Ընդհանրապես մեր երկրի ներկայացուցիչները, հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը, առանձին խմբերով կմեկնեն խաղեր:
Ներկայացնենք մեր մարզիկներին, մարզիչներին և մերոնց մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը
Թաեքվոնդո
Արման Երեմյան /80 կգ/: Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան:
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան /հրացան/, Նորայր Առաքելյան /ատրճանակ/: Մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին, 20-ին և 21-ին:
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:
Սամբո
Տիգրան Կիրակոսյան /57կգ/, Աշոտ Դանիելյան /90կգ/, Սոսե Բալասանյան /52կգ /: Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան, Վիկտորիա Լավրենովա:
Ձյուդո
Հովհաննես Դավթյան /60կգ/, Դավիթ Նիկողոսյան /73կգ/, Ժաննա Ստանկևիչ /52կգ/: Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին:
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան:
Բռնցքամարտ
Արտյոմ Ալեքսանյան /49կգ/
Նարեկ Աբգարյան /52կգ/
Արամ Ավագյան /56կգ/
Սամվել Բարսեղյան /60կգ/
Հովհաննես Բաչկով /64կգ/
Նիկոլ Հարությունով /81կգ/: Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին: Եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին:
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:
Ազատ ըմբշամարտ
Գարիկ Բարսեղյան /57կգ/
Դավիթ Սաֆարյան /65կգ/
Մուսա Մուրթազալիև /86կգ/
Լևան Բերիանիձե /125կգ/
Գրիգոր Գրիգորյան /74կգ/
Վոլոդյա Ֆրանգուլյան /61կգ/: Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան:
Հունահռոմեական ըմբշամարտ
Ռոման Ամոյան /59կգ/
Կարապետ Չալյան /75կգ/
Մաքսիմ Մանուկյան /85կգ/
Միհրան Հարությունյան /66կգ/: Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին:
Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան:
ՀԱՕԿ-ը հիշեցնում է, որ սրանք Եվրոպայի մարզական առաջին խաղերն են: Սա աշխարհամասային համալիր մրցաշար է, չի կրում օլիմպիական անվանումը և հաղթողները կկրեն խաղերի չեմպիոնի կոչումը: Օլիմպիական չեն կոչվում նաև մյուս աշխահամասերում վաղուց անցկացվող Ասիական, Աֆրիկյան, Պանամերիկյան խաղերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել