HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքիշխանություն». ՀՀԿ-ում ընդունված է փառաբանել Սերժ Սարգսյանին

«Երևի ինքը շատ մեծ ա, երևի արդեն լավ չի տեսնում»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը` նկատի ունենալով իշխանությունների գործունեությունը խստորեն քննադատած Շառլ Ազնավուրին:

«ՉԻ» - Շառլ Ազնավուրը, հիշեցնենք, խոսել էր ժողովրդի ծանր վիճակի, օլիգարխների և արտագաղթի մասին, այսինքն` այնպիսի հարցերի մասին, որոնց համար ոչ թե տեսողություն է պետք, այլ իրավիճակը գնահատելու և վերլուծելու  (պարզ ասած` մտածելու) կարողություն: Եվ երբ Գագիկ Մինասյանն ասում է, թե «ինքը շատ մեծ ա, երևի արդեն լավ չի տեսնում», նա, փաստորեն, ակնարկում է, որ Ազնավուրն այլևս ի վիճակի չէ առողջ դատողություններ անել: Այլ կերպ ասած` «ցնդել ա»:

Գագիկ Մինասյանին, ի դեպ, կարելի է հասկանալ: Վերջին հաշվով` նա հանրապետական է և բոլոր հիմքերն ունի մտածելու, որ միայն «ցնդածները» կարող են և' պետական պաշտոն զբաղեցնել (Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է), և' միաժամանակ ասել այն, ինչ մտածում են: ՀՀԿ-ում ընդունված է փառաբանել Սերժ Սարգսյանին և նրա վարած «իմաստուն քաղաքականությանը», մեկ-մեկ էլ` պաշտպանել նրան զանազան «լավ չտեսնողներից»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter