Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հունիսի 11-14-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 15-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ին էապես չի փոխվի, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում ամսի 11-14-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Առավել մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել