HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. հատուկ ծառայություն իրականացնող անձինք, չարաշահելով լիազորությունները, բռնություն են կիրառել դատապարտյալի նկատմամբ

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հիշյալ հիմնարկում բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter