HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խայտառակություն զորամասերից մեկում. զինվորը դիմել է «Չենք լռելու»-ին

Ինչպես արդեն հաղորդվել էր, «Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության պայմանավորվածության համաձայն, առավել աղաղակող դեպքերը բացահայտվելու են բացառապես հրապարակավ: Այսօրվա բացահայտումը հենց այդ շարքից է:

Նախօրեին «Չենք լռելու»-ի թեժ գծին զանգահարել է Տավուշի մարզի Մեհրաբ համայնքում գտնվող 21127 զորամասի զինվոր, 1992թ. ծնված երևանցի Հովհաննես Մուշեղի Եսայանը:

Նա հայտնել է, որ, ընդվզելով զորամասում տիրող խտրականության դեմ, իր դեմ է լարել իր պետերին` ի դեմս գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի և շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի:

Վերջիններս, ըստ զինվորի, օգտագործելով կենցաղային վեճը, որոշում են կայացրել հաշվեհարդար տեսնել նրա հետ` ուղարկելով դատարան: Հովհաննես Եսայանի խոսքերով, զորամասի ղեկավարությունը, սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին, հոգացել է, որ նա երկամսյա կալանքի դատապարտվի:

Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բայց զորամասի ղեկավարությունը այն չի տրամադրում զինվորին: Ըստ Հովհաննեսի, դա արվում է, որպեսզի սպառվի դատական բողոքարկման համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը:

Հեռախոսազրույցը ձայնագրվել և տարածվում է զինվորի խնդրանքով: Հեռախոսազրույցի ձայնագրությունն այսօր առավոտյան ուղարկվել է պաշտպանության նախարարություն:

Մեկնաբանություններ (4)

Վեհարի Առաքելյան
Մեր բանակում արհեստավարժ, հանցավոր կոծկումները ոչ թե եզակի են, այլ համատարած: Կարող եմ փոստային կնիքների առկայությամբ ապացուցել, որ ՊՆ ՔԾ քննիչները կասեցման մասին որոշումը և քր. գործին վերաբերող այլ կարևոր որոշումները ինձ են ուղարկել հաշվենկատորեն չափազանց մեծ ուշացումով, կամ ընդհանրապես չեն հայտնել: ԵՎ այնպես են արել, որ սպանության ակնհայտ փաստերով քրեական գործը ընդհանրապես դատարան չմտնի: Անձամբ ես արդեն լիովին համոզվել եմ, որ ոչ մի միտք չունի հանցագործության փաստի վերաբերյալ բողոքել մեր հանցագործ իշխանություններին: Անհրաժեշտ է հիմնավոր իշխանափոխություն և անցում ավազակապետությունից դեպի ժողովրդավարական համակարգ:
Գոհար, զինվորի մայր
Հարգելի Կարեն, շնորհակալություն մանրամասը բացատրելու համար, մտահոգությունս այդ մասով ցրվեց, մնում է էլեկտրոնային թերթը հերթական լուրը տա իր իրավունքները գիտակցող զիվորի մասին...անփորձանք, բարի ծառայություն` բոլորին...
karen
Hargeli Gohar, kisum em Dzer uraxutyunn u wogevorutyun@! In4 verabervum e hosanqazrkman@, dranum davananq kam aporinutyun petq 4i pntrel! Da normal erevuyt e! 4e wor Zoramasi hosanqagtsern el xnamqi kariq unen! I dep nshem, wor yuraqan4yur zoramas, uni ir lokal hosanqi aghbyur@ (generator)! Ev angam xoshor vtarneri depqum el, zoramasi strategian nshanakutyun@ 4i vtangvum!
Գոհար, զինվորի մայր
Ապրեք տղաներ... վստահ եմ, որ ՊՆ Ս.Օհանյանը աչքաթող չի անի այս ահազանգը ու կկանխվի հերթական դժբախտ դեպքը...մտածում եմ` որտեղ է հասել, որ խեղճ զինվորը զանգել է ,,Չենք լռելու,, -ուն...ի դեպ` երեկ երեկոյան էլեկրաէներգիայի հովհարային անջատումների մասին տեղեկատվությունում նշվեց,որ հոսանքազրկվելու է նաև Մեհրաբի զորամասը, մի՞թե թույլատրելի է զորամասի հոսանքազրկումը ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter