HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրա Մովսիսյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղին. նա կհետազոտվի ԱՄՆ-ում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ հունիսի 9-ի երեկոյան դադարեցրել է իր մասնակցությունը Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին և մեկնել է ԱՄՆ հետազոտման: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Սարգիս Հովսեփյանը, Յուրա Մովսիսյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը կհասցներ վերականգնվել մինչև Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը:

«Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել և պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ»,-ասաց Սարգիս Հովսեփյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter