Անցկացվել են պահուստային կառավարման կետի ծավալման վարժանքներ
Հունիսի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող քոլեջում անցկացվել են պահուստային կառավարման կետի ծավալման վարժանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պահուստային կառավարման կետի ծավալման և աշխատակիցների գործառույթների իրականացմանը հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր շրջել են պահուստային կառավարման կետի տարածքում ծանոթացել պայմաններին և իրականացվող աշխատանքներին:
Վարժանքների նպատակն էր բարձրացնել մասնակիցների գիտելիքները կառավարման կետի աշխատանքների կազմակերպման գործում վերհանել հնարավոր անճշտությունները և թերությունները՝ դրանք հետագայում բացառելու նպատակով:
Դիմելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս միջոցառումն իր ուրույն տեղն է զբաղեցնում 2015 թվականին նախատեսված պաշտպանական համակարգի կատարելագործմանը միտված ռազմավարական միջոցառումների շարքում: Ընդգծվել է նաև, որ միայն նմանաբնույթ գործնական մարզումների շրջանակներում է հնարավոր վերհանել շտկման կարիք ունեցող հարցերը, ներդաշնակել պետական համապատասխան գերատեսչությունների կողմից պատերազմական ժամանակահատվածում իրականացվելիք գործառույթներն ու փոխգործակցությունը:
Վարժանքի ավարտին անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մարզումների արդյունքները, հնչել են պահուստային կառավարման կետերի գործունեության կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ, տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել