
Ձերբակալվել է հարկային տեսչության աշխատակից` խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով
Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը: Արմեն Պ.-ն ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
2015 թվականի հունիսի 9-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել ֆինանսների նախարարության Լոռու տարածքայինհարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել