HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքցիները շրջանի պատգամավորներին կոչ են արել Ցեղասպանության հարցը ներկայացնել Վրաստանի խորհրդարան

Ախալքալաքում ևս նշել են 1915թ.-ի Հայոց Ցեղասպնության 96-րդ տարելիցը: Ապրիլի 23-ին երիտասարդները ջահերով երթ են կազմակերպել: Երթը շարժվել է դեպի Մշակույթի տուն, ապա երիտասարդները Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի ընդունարան են հանձնել իրենց ուղերձ-նամակը, որում մասնավորապես կոչ են անում Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի պատգամավորներին ոչ միայն գնալ ապրիլի 24-ին մոմեր վառել եկեղեցում անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դնել հուշաքարերին ու խաչքարերին, այլ նաև հարցը ներկայացնել Վրաստանի պառլամենտ' խնդիրը օրակարգ մտցնելու և 1915թ. Հայոց Ցեղասպանության փաստը պետականորեն ճանաչելու ու դատապարտելու պահանջով: «Այնժամ դուք հիրավի կհաստատեք Ձեր ժողովրդի իսկական ընտրյալներ լինելու փաստը:

-Վրաստանի պառլամենտի բոլոր պատգամավորներին ասում ենք' մենք' Վրաստանում ապրող հայերս մեր երկրի լիարժեք ու օրինապահ քաղաքացիներն ենք, հանուն արդարության վերականգման ու ողջ Վրաստանի երեխաների ապագայի, հաշվի չառնելով ոչ մի խոչնդոտ, կոչեք իրերը իրենց անուններով' ընդունեք Հայոց Ցեղասպանության փաստը ու դատապարտեք այն...

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ-այս է պահանջում անմեղ զոհերի սուրբ արյան կանչը»:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է հոգեհանգստի պատարագ:

Լուսանկարը' Արմեն Գրիգորյանի

Մեկնաբանություններ (1)

Vardan
Մեծարգո նախագահ Բարակ Օբամա, Իմ և ողջ Հայ ազգի անունից խոնարհաբար գոհունակություն եմ հայտնում Ձեր՝ 1915թվականի ապրիլի -24ին հայ ազի համար կայացրած ծանր ոճրագործության դատապարտումը: Ես անձամբ հարգում ու խնարհվում եմ Ձեր բարձրագույն աշխարհակիրթ ճիշտ որոշումը, մեկնաբանումը, քանի որ Հայ Ազգը, ողջաշխարիկ, Աստվածահաճո, Աստվածավայել, հզոր, լուսավոր մի ազգ է, որին չի կարելի ներկայացնել մի փոքրիկ ցեղային կարգավիճակով: Պետք չէ խորանալ մի բառի վրա, որը վայել չէ հայ ազգին: Հայը ցեղասպանության չի ենթարկվել, հայը մի փոքրիկ ցեղ չի եղել, դա ողջ աշխարհի լուսավոր քաղաքակրթության ոչնչացումն էր: Եթե մեծարգո նախագահն իրեն թուլյ տար արտահայտվել ցեղասպանություն բառը, մեծ վիրավորանք կհասցվեր լուսավոր ապագայի աշխարհակրթությանը… Վարդան Հայկազի Պետրոսյան Ջավախք հ.գ. շատ բան պետք է սովորել ու խոնարհվել բարձրագույն քաղաքակիրթ ղեկավարի բարտ մտածելակերպից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter