HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեծանվահրապարակի տարածքում հրդեհ է բռնկվել

Այսօր` ժամը 00.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող հեծանվահրապարակի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.22-ին, մարվել` 02.44-ին: Հեծանվահրապարակի տրիբունայի նկուղային հարկում այրվել է սենյակներից մեկը` 50 քմ մակերեսով, ներսում կուտակված հեծանիվի ռետինե պահեստամասեր, շինարարական աղբ և փայտ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter