Մասնակցության առաջարկ՝ Արևելյան գործընկերության երկրների երիտասարդ լրագրողներին
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը տեղեկացնում է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում եվրոպացի երիտասարդ լրագրողների համար սեպտեմբերի 12-ից 18-ը կայանալիք M100 Young European Journalists Workshop սեմինարի մասին, որը ներկայացնում ենք ստորև.
««Լրագրություն քաղաքականության, քարոզչության ու բանտի միջև»: Քարոզչության դերը ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության մեջ ավելի ու ավելի պարզորոշ է դարձել: «Բառային պատերազմում Ուկրաինան մարտի դաշտ է դարձել: Ռուսական քարոզչությունը Պուտինի ամենահատու զենքն է»,- գրում է «Դի Ցայթը»:
Ամերիկյան պատմաբան Թիմոթի Սնայդերը նկարագրում է, թե ինչ ողբերգականորեն է ռուսական քարոզչությունն աղավաղել Ուկրաինայի դիմագիծը ողջ աշխարհում, և թե ինչ դեր են խաղում այս հարցում լրատվամիջոցները: Այս տարվա M100 Young European Journalists Workshop-ը ներառելու է Արևելյան գործընկերության բոլոր երկրները և առանձնակի ուշադրության կենտրոնում է պահելու Ուկրաինան՝ անդրադառնալով քարոզչամեքենաների կիրառության, լրագրողների վրա ներազդելու, նրանց մոտ վախ ներշնչելու, լրատվամիջոցների հեղինակության, բնակչության, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների վրա ազդելու մեխանիզմներին:
Համագործակցելով ԳԴՀ արտգործնախարարության հետ՝ սեմինարը մասնակցության հրավեր է ուղղում Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի 18–26 տարեկան լրագրողներին, նաև լրագրողների՝ Գերմանիայից: Վեցօրյա հագեցած ծրագրով սեմինարի ընթացքում փորձառու մասնագետը մասնակիցներին կպարզաբանի, թե ինչպես է գործում քարոզչությունը և ինչ նպատակներ է այն հետապնդում, ինչպես տարբերակել այն, ինչպես ճշտել տեղեկությունը (նաև սոցիալական ցանցերում) և ինչպես որպես լրագրող պաշտպանվել կառավարության կամ լոբբիստների կողմից իրականացվող քարոզչությունից, հօգուտ նրանց աշխատանքի մեջ ներքաշվելուց և աճպարարություններից:
Բացի այդ մասնակիցները կպատմեն իրենց անձնական փորձից, արդյոք և ինչպիսի սպառնալիքների և ներազդման փորձերի են ենթարկվել իրենց աշխատանքում, և ինչպես է քարոզչությունն աշխատում և կիրառվում իրենց երկրներում: Մասնակիցները կաշխատեն խմբերով՝ այդպիսով նոր գիտելիքներ ձեռք բերելով իրարից: Դա հիմք կծառայի իրենց հետագա աշխատանքի, այս երկրներում ազատ և անկախ լրագրության ամրապնդման, բնակչության մեջ ազատ մամուլի նշանակության գիտակցման, ինչպես նաև նշված երկրներում ժողովրդավարացման գործընթացի համար: Բացի այդ՝ երիտասարդ լրագրողները սեպտեմբերի 17-ին կմասնակցեն M100 Սանսուսիի գիտաժողովին, որին հրավիրված են 50–60 գլխավոր խմբագիրներ, մտավորականներ, բլոգերներ և քաղաքական գործիչներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: «70 Years Potsdam Agreement: At «70 Years Potsdam Agreement: At a new crossroads?» /« a new crossroads?» /«Պոտսդամի Պոտսդամի Պոտսդամի պայմանագրից պայմանագրից պայմանագրից 70 տարի անց. նոր խաչմերուկու՞մ» թեման կքննարկվի երեք համաժամանակյա նիստերում՝ նպաստելով քաղաքականության, գիտության, լրատվամիջոցների և լրագրության, ինչպես նաև համացանցային արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչների միջև Պոտսդամի պայմանագրի ժառանգության և ավելի ու ավելի դժվարընկալելի դարձող աշխարհակարգում ազատ, ժողովրդավարական Եվրոպայի հեռանկարների վերաբերյալ կառուցողական, միջոլորտային երկխոսությանը:
Մասնակցային նախապայմաններ.
Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի 18 -26 տարեկան երիտասարդ լրագրողները կարող են ծրագրին դիմել՝ ներկայացնելով «Լրագրությունը քաղաքականության, քարոզչության և բանտի միջև» թեմայով անգլերեն շարադրված հայտ, նկարագրելով իրենց փորձը, որ ձեռք են բերել որպես լրագրող իրենց գործունեության ընթացքում, մասնավորեցնելով, թե արդյո՞ք վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, արդյո՞ք և ինպե՞ս են ներազդում լրատվամիջոցների և լրագրողների վրա կամ սպառնում նրանց , և ինչպե՞ս են վերջիններս հաղթահարում դրանք: Խնդրում ենք հայտին կցել նաև Ձեր կարճ կենսագրությունը (լուսանկարով), ինչպես նաև մասնակցության հիմնավորագիր, որը կպարզաբաներ այս սեմինարին մասնակցելու Ձեր շարժառիթները (երկուսն էլ՝ անգլերենով): Բոլոր հավակնորդներից կընտրվեն 20 – 25 մասնակիցներ, ովքեր 2015թ. սեպտեմբերի 12-ից (ժամանում) մինչև սեպտեմբերի 19-ը (մեկնում) կհրավիրվեն Պոտսդամ: M100 Young European Journalists Workshop սեմինարի կազմակերպիչները կստանձնեն գիշերակացի և սննդի ապահովումը, ճանապարհածախսը՝ նույնպես: Սեմինարի լեզուն անգլերենն է:
Խնդրում ենք հայտերը ներկայացնել մինչև 2015թ. հունիսի 29-ը Սաբինե Զասսեին ([email protected]
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել