HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերակառուցվում է Արմավիրի միջմարզային նշանակության ճանապարհահատվածը

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Արմավիրի միջմարզային նշանակության ճանապարհի Արևիկ-Երասխահուն հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

Ճանապարհի վերակառուցման պատվիրատու «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով՝ ոչ միայն ճանապարհի ծածկը կհիմնանորոգվի, այլև ճանապարհամերձ հատվածները կվերակառուցվեն: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ճանապարհաշինական ընկերության վերջին տարիների ձեռքբերումներից մեկը, ըստ նախարարության, հատուկ մեքենան է, որով ճանապարհի ամբողջ լայնքով բիտումի ավտոմատ փռման աշխատանքն է կատարվում: 

«Կապավոր» ՍՊ ընկերության գլխավոր ինժեներ Հարություն Դարբինյանը նշել է, որ բիտումը փռվում է համակարգչային համակարգի միջոցով, որով կարողանում են ամբողջությամբ հսկել, որպեսզի նախագծով նախատեսված բիտումի քանակը հավասարաչափ տարածվի մակերեսի վրա:

Ճանապարհահատվածը եղանակային բարենպաստ պայմանների դեպքում լիարժեք շահագործման կհանձնվի 7 ամսից: Այս ճանապարհահատվածը մասն է Արմավիր-Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ-Երասխ 18.8 կմ ընդհանուր երկարությամբ մարզային նշանակության ճանապարհի, որը հիմնանորոգման արդյունքում պետք է միանա Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական մայրուղուն: Ամբողջ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել հաջորդ տարի: Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter