Այնթապում մեքենան բախվել է քարե կրպակին, վարորդը մահացել է
Նոյեմբերի 2-ին`ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում` քարե կրպակին է բախվել «Օպել Վեկտրա Բ» մակնիշի 15 ՕՕ 374 համարանիշի ավտոմեքենան:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության աշխատակիցներին հանձնել վարորդ,1973 թվականին ծնված Սուրեն Զատևոսյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել