HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է հատուկ ծառայություն իրականացնող անձը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազոր Արայիկ Ա.-ն:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Արայիկ Ա.-ն 2014 թվականի դեկտեմբերի 8-ին, տեղեկանալով գողության դեպքի մասին և դեպքի վայր ժամանելուց հետո անձամբ հավաստիանալով դրանում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել կատարված հանցագործության վերաբերյալ տուժողից հաղորդում վերցնելու ուղղությամբ և թաքցրել է չբացահայտված հանցագործության դեպքը հաշվառումից:

Բացի այդ, այլ դեպքերով Արայիկ Ա.-ն կատարել է պաշտոնեական կեղծիքներ` իր ստորագրությամբ հավաստել է տարբեր քաղաքացիներից գույքի գաղտնի հափշտակության բազմաթիվ դեպքերի վայրերի զննության կեղծ արձանագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter