HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը

Հունիսի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ:

ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։

Իրանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները։ Նա նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները լավ հիմք են ստեղծում տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման համար։

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերակատարությունը երկու երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում։

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց իրանահայ համայնքի և Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Իրանի խորհրդարանում իրանահայ պատգամավորների ներկայությունը։

Ալի Քաիդին ներկայացրեց Իրանի մեջլիսի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի, դրա շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter