HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակում խաղացող երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի կանգ կենսաբանական մահով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս, 2003թ. ծնված Լիլիթը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում խաղալիս երեխայի վրա ընկել է բակային տարածքում տեղադրված ճոճանակը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:

Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 11-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ: 

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են վկաներ, նրանց թվում՝ այն անձինք, ովքեր առաջինն են նկատել ընկած երեխային և փորձել օգնություն ցուցաբերել նրան։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter