HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենն ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին

ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին: Այս մասին հաղորդում է Օմբուդսմենի աշխատակազմը: Անդրեասյանը վերահաստատել է, որ ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքների իրականացումը, նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու և կասկածները փարատված չլինելու հետևանքեն: Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը, որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը: Նման հանձնաժողովը, պահպանելով քրեական դատավարության բոլորպահանջները, առանձին-առանձին կուսումնասիրեր քրեական գործերը և խորհրդակցական բնույթի առաջարկություններ կներկայացներհանրությանն ու համապատասխան մարմիններին՝ քննությունը փակուղային վիճակից դուրս բերելու համար: Առաջարկը, ցավոք,դեռևս չի ընդունվել առանձին քաղաքական ուժերի ու որոշ պետական պաշտոնյաների կողմից, ինչն էլ հանգեցրել է նման երկարատև ևանցանկալի հետևանքների:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողների հետ քննարկվել են խաղաղ ակցիաների անցկացման հետ կապված հարցերն ու խնդրիշուրջ եղած մտահոգությունները: Ծնողներն իրենց հերթին հայտնել են, որ ստացել են Օմբուդսմենի կայացրած խախտման որոշումը, որում,մասնավորապես, անդրադարձ էր կատարվել 2015թ. փետրվարի 11-ին նրանց հավաքի ընթացքում ոտիկանության ծառայողներիգործողություններին: Օմբուդսմենի որոշման մեջ նշվել էր, որ նույն այդ տարածքում մի շարք դեպքերում նույն անձանց կողմից անցկացվել ենհավաքներ, որտեղ նրանք դրսևորել են նույնանման վարքագիծ, արտահայտել նույն պահանջները, սակայն հավաքները չեն դիտարկվել որպեսպետական մարմնի բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա իրականացվող ակցիաներ: Նման հիմնավորմամբՕմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել էր ոչ իրավաչափ և գտել, որ խախտվել են զոհված զինծառայողներիծնողների իրավունքները:

Զինծառայողների ծնողների հետ համաձայնեցվեց նրանց խնդիրների հետ կապված աշխատանքները շարունակել Օմբուդսմենի՝զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալի և արագ արձագանքման վարչության հետ: Հանդիպման ավարտին Օմբուդսմենը վերահաստատեց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել ծնողներին իրենց սահմանադրական բոլոր իրավունքների պաշտպանությանհարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter