HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում նշվեց «Ծաղկի տոնը»

Տաթեւիկ Ղազարյան

Հունիսի 13-ին Վանաձորում համաքաղաքային տոնակատարություն էր՝ նշվում էր «Ծաղկի տոն»-ը: Տոնը Վանաձորում նշվում է դեռեւս 1960 թվականից: Սակայն 1988-ի երկրաշարժից հետո այն դադարեց նշվել: 2000 թվականին տոնը կրկին վերածնվեց եւ նշվում է մինչ օրս:

Համաքաղաքային միջոցառումն անց է կացվում Սայաթ-Նովայի անվան զբոսայգում: Քաղաքի մշակութային կենտրոնները, մանկապարտեզներն ու այլ հաստատություններ տոնին ներկայացան յուրովի:

Վանաձորի քաղաքապետարանի կողմից «Ծաղկի եւ երգի տոն» համաքաղաքային ավանդական միջոցառման շրջանակներում հայտարարված ծաղկասերների մրցույթի տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներն արժանացան պատվոգրերի եւ դրամական պարգեւների:

Տոնական միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան Վանաձորի երգի, պարի համույթներ, անհատ կատարողներ, մանկապարտեզների սաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter