Մեկնարկեց Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ հուշամրցաշարը
Այսօր, 2015թ հունիսի 14-ին «ՄԻԿԱ» մարզապալատում մեկնարկեց Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի անունը կրող 20-րդ սամբոյի միջազգային հուշամրցաշարը, որը ավանդաբար կազմակերպում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր մրցագորգ դուրս կգան 1998թ. ծնված և բարձր տարիքի շուրջ 100 ուժեղագույն սամբիստներ Շիրակի, Լոռվա, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արտաշատի մարզերից, Երևանից, Արցախից: Եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն ժ. 17:00
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել