Ծրագիր` կույր և թույլ տեսնող անձանց համար
Վարշավայի Մարիի Գրժեգորժևսկիի անվան հատուկ մանկավարժության ակադեմիայի մասնագետների, Բիդգոշի «Հոմեր» դասավանդման և ռեաբիլիտացիոն կենտրոնի մասնագետների , «Հանգրվան» ՀԿ-ի և այլ կենտրոնների մասնագետների հետ միասին մշակվել է մի ծրագիր, որն ուղղված է կույր և թույլ տեսնող անձանց տարածքում կողմնորոշվելու, ինչպես նաև ինքնուրույնության ապահովության և էֆեկտիվ տեղաշարժվելու հմտություններ ձեռք բերելուն:
Ուսումնական ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից՝ տարածքային օրիենտացիա, ինքնասպասարկում և առօրյա խնդիրների ինքնուրույն հաղթահարում, Բրայլյան տառատեսակի ուսուցում, «սպիտակ ձեռնափայտի» օգնությամբ ինքնուրույն կողնորոշվելու և ինքնուրույն տեղաշարժվելու հմտություն, ազատ ժամի կազմակերպում, երիտասարդների համար նոր մասնագիտության (հեռախոսավար, համակարգչային օպերատոր, հուշանվերների պատրաստման հմտություն, մերսման մասնագետ) ուսուցում, ինչպես նաեւ դասընթացի ողջ ընթացքում հոգեբանական աջակցություն։
Հարկ է նշել, որ Հայաստանում այս ամենի ուսուցման համապատասխան կենտրոն ու մասնագետներ չկան. սա նորույթ է Հայաստանի համար:
Մասնագետները լեհական «Արիարի» հիմնադրամի, Լեհաստանի կույրերի միության ու հայաստանյան գործընկեր «Հանգրվան» առողջապահական-մշակութային ՀԿ-ի համատեղ «Լայն փակված աչքերով» ծրագրի շրջանականերում 18 -22 (ՀՀ տարբեր մարզերից ընտրված) հայաստանաբնակ անձանց կուսուցանեն կույր եւ թույլ տեսնող անձանց հետ աշխատելու ծրագիր, ինչը հնարավորություն կտա նշյալ անձանց համապատասխան մասնագիտացված որակավորում ստանալ (օրիենտացիայի, մանուալ սենսորիկայի զարգացման ինստրուկտորներ, օպերատորական աշխատանքի հմտությունների, Բրայլյան տառատեսակով հրատարակչական աշխատանքի մասնագետ-տեխնոլոգ) եւ եվրոպական փորձի ու չափանիշների համաձայն աշխատելու։
Ծրագրի մեկնարկը կտրվի նոյեմբերի 7-ին` ժամը 14-ին, Տիգրանյան 31 հասցեում տեղակայված թիվ 14 հատուկ դպրոցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել