12 զոհ և 3 անհայտ կորած` Թբիլիսիի հեղեղի հետևանքով
Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Հեղեղի հետևանքով, ժամը 16.30-ի դրությամբ, կա 12 զոհ և 3 անհայտ կորած:
Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։
Նախնական տվյալներով զոհերի մեջ ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Լուսանկարը՝ rt.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել