HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 3.1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 08–12.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.99մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 32 որոշում և հաշվարկվել է 2.3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       

 Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում 9  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 450.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 372.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 382.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 823.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հզ.դրամի վարչական տուգանքի 5 որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից  հայտնաբերված խախտման համար կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված խախտման համար կայացվել է 30,0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին ներկայացված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամի վարչական տուգանքի 2  որոշում և հաշվարկվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 21.0կգ «սիգ» տեսակի ձուկը հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ ու Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ բարեգործական ճաշարանին:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ ոստիկանության հետ համատեղ  իրականացված  շրջայցերի ընթացքում հայտնաբերված 102 հատ «կարմրախայտ» ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 510.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն:    

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  3.1 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter