HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է իր համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար և գործառնությունների հարցերով  տնօրեն Կլաուս Տրոմելին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Ողջյունելով ՀՀ պատվիրակության անդամներին պարոն Տրոմելն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարը ՀՀ կառավարության առաջին անդամն է, որ  այցելում է ԵՆԲ  և դա շատ խորհրդանշական է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի՝ մեր երկրում իրականացվող ծրագրերի շարունականությունը, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարները` պայմանավորված Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և ԵՆԲ պաշտոնյաների ներկայությամբ, ԵՆԲ գլխավոր քարտուղարի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև:

Երկուստեք ընդգծվել է, որ վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց հետաքրքրությունն ու կամքը Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն հաղորդելու վերաբերյալ, հայտնում իրենց մտադրությունը բացելու նոր հնարավորություններ ներդրումային ծրագրերի մշակման և ներդրումների ներգավման, ներքին և արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման, տեխնիկական օժանդակության, արտահանման դիվեսիֆիկացման և աշխատատեղերի ստեղծման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter