Կ. Շահգալդյանը հրաժարական չի տալիս. նա պայքարելու է ՀՀԿ-ի ձայների համար
Վերջին օրերի պաշտոնաթողությունների համատեքստում կրկին շրջանառվում են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին պաշտոնից զրկելու մասին լուրերը: Մարզպետն ասում է, որ հրաժարականի համար նախադրյալներ չկան: «Բայց ինչի՞ պիտի հրաժարական տամ, այդ նախադրյալները չկան: Համ էլ անհեթեթություններն արի չմեկնաբանենք, էլի: Այդ մասին որեւէ լուր ինձ հայտնի չէ»,-ասում է Կ. Շահգալդյանը:
Մարզպետն ասաց, որ այս պահին Քասախ գյուղում փախստականների համար շենք են հանձնում շահագործման եւ շարունակում է իրականացնել իր ծառայողական պարտականությունները:
Նույնիսկ նախընտրական տարին եւ դրան բնորոշ լարվածությունը չեն կարող Կովալենկո Շահգալդյանին ստիպել, որ նա հրաժարականի դիմում գրի: «Բայց ինչի՞ պիտի քաղաքական դրդապատճառներով հրաժարական տամ: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ եւ պայքարելու եմ մեր կուսակցության համար` ավելի շատ ձայներ ապահովելու որպես կուսակցության անդամ եւ մարզային խորհրդի նախագահ»,-ավելացրեց Կ. Շահգալդյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել