HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրասիական/ռուսական-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաների 20-րդ տարեկան գիտաժողովը մեկնարկել է

Հունիսի 11-ին ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում մեկնարկեց Միջին Ատլանտիկ-Եվրասիական գործարար խորհրդի կողմից կազմակերպված Եվրասիական/ռուսական-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաների 20-րդ տարեկան գիտաժողովը: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործ նախարարությունը: Գիտաժողովի բացմանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացված էր դեսպանության առաջին քարտուղար Կարեն Իսրայելյանի կողմից:

Գիտաժողովը տեղի է ունենում հունիսի 11-ից 25-ը Ֆիլադելֆիայում, ապա` Նյու Յորքում: Միջոցառման հիմնական նպատակն է` քննարկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԱՄՆ միջև գործարար կապերի ամրապնդման հեռանկարները այնպիսի նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպիսիք են բիոտեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն:

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին վերոնշյալ բնագավառների գործարար ներակայացուցիչներ, գիտնականներ, Փենսիլվանիայի նահանգային և Ֆիլադելֆիայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների դիվանագետներ:

ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ՏՏ ոլորտի յուրահատկությունները, գրանցած հաջողությունները և ապագա պոտենցիալը: Հատուկ շեշտադրվեց ՏՏ ոլորտում ամերիկյան արդեն իսկ արված ներդրումների հանգամանքը, կարևորվեց դրանց շարունակականությունն ապագայում: Որպես ոլորտում վերջին տարիներին գրանցված աննախադեպ հաջողության գրավական` բերվեց Հայաստանում աշխատող և ստեղծագործող որակյալ մասնագետների առկայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter