HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

205 մլն եվրո արտոնյալ վարկավորում և մոտ 4,8 մլն եվրո դրամաշնորհ Հայաստանին

Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից ստանալ 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում և 4,815,869.84 եվրո դրամաշնորհ:

Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար: Իսկ արտոնյալ վարկը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter